«Երկաթե մարդը» (անգլ․՝ Iron Man) - 2008 թ. ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմ է, որը նկարահանվել է Marvel Comics-ի համանուն պերսոնաժի հիման վրա։ Ֆիլմը նկարահանվել է «Marvel Studios»-ի կողմից, ռեժիսորը Ջոն Ֆավրոն է, իսկ գլխավոր հերոսի՝ Տոնի Ստարկի դերը կատարեց հանրահայտ Ռոբերտ Դաունի-կրտսերը։ Նա մարմնավորում է մի հրաշալի գյուտարարի, ով գերի էր ընկել Աֆղանստանում և փախչելու համար էկզոկմախք է պատրաստում։ Հետո նա դարձավ սուպերհերոս «Երկաթե մարդ» անվանմամբ։ Ֆիլմում նկարահանվել են նաև Գվինեթ Փելթրոուն, Տերենս Հովարդը, Ջեֆ Բրիջեսը, Լեսլի Բիբը, Շոն Տոուբը, Ֆարան Թաիրը, Կլարկ Գրեգը, Փոլ Բեթանին, Տիմ Գինին և ուրիշները։
Արագ փաստեր Երկաթե մարդըանգլ.՝ Iron Man, Երկիր ...
Երկաթե մարդը անգլ.՝ Iron Man |
---|
«Հերոս չեն ծնվում։ Հերոս դառնում են» |
Երկիր | ԱՄՆ[1] |
---|
Ժանր | մարտաֆիլմ[2][3][4][…], ֆանտաստիկ ֆիլմ[4][5][3][…], արկածային ֆիլմ[4][5][3][…] և ֆիլմ սուպերհերոսների մասին |
---|
Թեմա | ահաբեկչություն, բիզնես էթիկա[6], համակարգիչ[6], գործարանատեր[6], գյուտարար[6], զինամթերք[6], տեխնոլոգիա[6] և բիզնես մագնատ[6] |
---|
Հիմք | Երկաթե մարդ |
---|
Թվական | մայիսի 2, 2008[7][4][8] |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Ռեժիսոր | Ջոն Ֆավրո[9][1] |
---|
Պրոդյուսեր | Ավի Արադ[9] և Քևին Ֆայգի[9] |
---|
Սցենարի հեղինակ | Մարկ Ֆերգուս[10][1], Հոուք Օսթբի[10], Արթ Մարկում[9] և Մեթ Հոլլոուեյ[9] |
---|
Դերակատարներ | Ռոբերտ Դաունի[11][10][12][…], Թերենս Հովարդ[10][13][8][…], Ջեֆ Բրիջես[10][13][14][…], Գվինեթ Փելթրոու[10][8][14][…], Շոն Տոուբ[10][14][15][…], Թաիր Ֆարան[10][13][14][…], Լեսլի Բիբ[10][14][15][…], Քլարք Գրեգ[10][14][16], Բիլ Սմիտրովիչ[10][14][16], Փոլ Բեթանի[14], Ջոն Ֆավրո[14][16], Սեմյուել Ջեքսոն[17][10][14], Ամերիկա Օլիվո[18][14], Փիթեր Բիլինգսլի[14][16], Սաիդ Բադրիա[10][14][16], Թիմ Գինի[14], Գաբրիել Թուիթ[14], Նազանին Բոնիադի[10][14], Միրա Սիման[14], Ջեյմս Բեթի[14], Սառա Քեհիլ[14], Ֆահիմ Ֆազլի[10][14], Թոմ Մորելլո[19][14], Ուիլ Լիման[14], Լորեն Սքայֆերս[14], Ահմեդ Ահմեդ[14], Մայք Քոքրեյն[20][14], Ջիմ Քրամեր[21][14], Ադամ Հարինգթոն[14], Թիմ Գրիֆին[14], Ջոշուա Հարթո[14], Ռիքի Նոել Լանդեր[22], Սթեն Լի[10][14][15], Մարկո Խան[14], Daston Kalili?[14], Իդո Մոր[14], Քևին Ֆոսթեր[14], Գարեթ Նոել[14], Eileen Weisinger?[14], Լանա Քիններ[14], Նիքոլ Լինդեբլադ[14], Մաշա Լունդ[14], Միքա Հաուփթման[14], Զորիաննա Քիթ[14], Պատրիկ Օ'Քոնել[14], Բեն Նյումարկ[14], Ժանին Քասփար[14], Սթեյսի Սթաս Հերսթ[14], Ջերարդ Սանդերս[14], Թիմ Ռիգբի[14], Ռասել Ռիչարդսոն[14], Թոմաս Քրեյգ Փլամեր[14], Ռոբերտ Բերքման[14], Frank Nyi?[14], Մարվին Ջորդան[14], Դոննա Էվանս[14], Ռիդ Հարփեր[14], Սամեր Քայլի Ռեմինգթոն[22], Ավա Ռոուզ Ուիլյամս[14], Վլադիմիր Կուբր[14], Քալլի Քրաֆուել[14], Ջավան Թահիր[14], Սահար Բիբիյան[10][14] և Ջասթին Ռեքս[14] |
---|
Օպերատոր | Մեթյու Լիբատիկ |
---|
Երաժշտություն | Ռամին Ջավադի |
---|
Մոնտաժ | Դեն Լիբենթալ |
---|
Պատմվածքի վայր | Աֆղանստան[23], Լոս Անջելես[23] և Կունար[24] |
---|
Նկարահանման վայր | Լոնգ Բիչ[25], Լոս Անջելես[23], Ալաբամա Հիլզ[26], Սիզարս Փելիս[27], Էդվարդս[28][29], Լոուն Փայն[23], Santa Monica Pier?[26], Օլանչա[26], Point Dume?[30], Ուոլթ Դիսնեյի անվան համերգասրահ[26], Պլայա Վիստա[31] և Իրվայն[32] |
---|
Կինոընկերություն | Marvel Studios[9] և Paramount Pictures |
---|
Տևողություն | 126 րոպե[33] |
---|
Բյուջե | 140 000 000 $[34] |
---|
Շահույթ | 585 366 247 $[35] |
---|
Պաշտոնական կայքէջ |
Iron Man (2008 film) Վիքիպահեստում |
Փակել
Ֆիլմը վերամշակվել է 1990 ականներից սկսած՝ Universal Studios, 20th Century Fox և New Line Cinema խոշոր կինոընկերությունների կողմից, իսկ 2006-ին Marvel Studios-ը գնեց նկարահանման բոլոր իրավունքները։ Marvel-ի համար դա առաջին պրոեկտն էր, որն ամբողջողվին ֆինանսավորվում էր իր կողմից։ Ռեժիսոր Ջոն Ֆավրոն որոշում կայացրեց ֆիլմը նկարահանել Կալիֆորնիայում, որպեսզի «Երկաթե մարդ»-ը տարբերվի սուպերհերոսների մասին մնացած ֆիլմերից, որոնք նկարահանվել են Նյու Յորքում։ Նկարահանումների ժամանակ դերասանները կարող էին ազատ փոխել իրենց դիալոգները, որովհետև ողջ ուշադրությունը կենտրոնացված էր ֆիլմի սյուժեյի վրա։ Գլխավոր հերոսի ռեզինե և երկաթե զրահապատ կոստյումները, որոնք ստեղծվել են Սթենլի Ուինսթոնի կողմից, կատարելագործվեցին համակարգչային գրաֆիկայի միջոցով։
Ֆիլմն ունեցավ շատ լավ արձագանքներ, հատկապես շատ էին գովում Ռոբերտ Դաունիի խաղը։ Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտը «Երկաթե մարդ» ֆիլմը ավելացրեց 2008 թ. լավագույն ֆիլմերի տասնյակին։ Դաունի-կրտսերը, Փելթրոուն և Ֆավրոն մասնակցեցին նաև «Երկաթե մարդը 2» սիքվելին, որը դուրս եկավ 2010 թ. մայիսի 7-ին։ Դաունին Տոնի Ստարկի էպիզոդիկ դերով խաղաց նաև «Անհավանական Հալկը» ֆիլմում։