Երկրաշարժ (Թուրքիա-Սիրիա, 2023)
երկրաշարժերի շարք Թուրքիայում և Սիրիայում, 2023թ փետրվարի 6-ին / From Wikipedia, the free encyclopedia
Երկրաշարժ Թուրքիայում և Սիրիայում, տեղի է ունեցել 2023 թվականի փետրվարի 6-ին Թուրքիայի հարավային և կենտրոնական շրջաններում, ինչպես նաև Սիրիայի հյուսիսում և արևմուտքում[6][7]։ Տեղի է ունեցել տեղական ժամանակով 04:17-ին (01:17 UTC)։ Էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայի հարավում՝ Այնթապ (Գազիանթեփ) քաղաքից արևմուտք՝ 7,8 մագնիտուդով։ Թուրքիայում և Սիրիայում տեղի են ունեցել համատարած ավերածություններ։ Նախնական անընդհատ թարմացվող տվյալներով առնվազն ▲50 132 մարդ (փետրվարի 25, 2023)[5] է զոհվել՝ Թուրքիայում՝ 44.374[8], Սիրիայում՝ մոտավորապես 5,800[9][10], ևս 120 000-ը վիրավորվել է։
Երկրաշարժ | |
---|---|
Տեսակ | երկրաշարժերի շարք |
Երկիր | Թուրքիա[1] և Սիրիա |
Տեղանք | Գազիանթեփի մարզ[2] և Քահրամանմարաշի մարզ[2] |
Տարեթիվ | փետրվարի 6, 2023[1] |
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով | 7,8[3][4] |
Կրկնական ցնցումներ | 2109 |
Զոհվածներ | ▲50 132 մարդ (փետրվարի 25, 2023)[5] |
Վիրավորներ | 120 000 |
2023 Gaziantep-Kahramanmaraş earthquakes Վիքիպահեստում |
Դա 1939 թվականի Երզնկայի երկրաշարժից ի վեր նույն ուժգնությամբ[11] ամենամահաբեր և ամենաուժեղ երկրաշարժն է եղել Թուրքիայում։ Նաև Լևանտում երբևէ գրանցված ամենաուժեղ երկրաշարժերից մեկն ու ամենամահաբեր երկրաշարժն է եղել Սիրիայում[12][13][14] 1822 թվականի Հալեպի երկրաշարժից հետո, և 2010 թվականի Հայիթիի երկրաշարժից հետո աշխարհում ամենամահաբեր երկրաշարժը[12][13]։ Այն զգացվել և վնասներ է հասցրել մինչև Իսրայել, Լիբանան, Կիպրոս, Թուրքիայի Սև ծովի ափերը[15]։
Երկրաշարժն ունեցել է ավելի քան 1000 հետցնցում, ներառյալ անսովոր հզոր՝ 7.7 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցում հիմնական ցնցումից ինը ժամ անց[16]։ Ձմեռային փոթորիկը՝ ձյունով ծածկելով ավերակները և ջերմաստիճանի կտրուկ անկումով, խոչընդոտել է փրկարարական աշխատանքները[17]։ Տարածքում բացասական եղանակի պատճառով ողջ մնացածները, հատկապես փլատակների տակ մնացածները, հիպոթերմային մեծ վտանգի են ենթարկվել[18][19]։