Երկրաշարժ Ճապոնական ծովում (2024)
From Wikipedia, the free encyclopedia
Երկրաշարժ Ճապոնական ծովում (ճապ.՝ 令和6年能登半島地震), 2024 թվականի հունվարի 1-ին տեղի ժամանակով ժամը 16:10-ին 7,6 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Հոնսյու կղզու արևմտյան ափին[3]՝ Իսիկավա պրեֆեկտուրայի Նոտո թերակղզում, որը 1983 թվականի երկրաշարժից հետո ամենահզոր երկրաշարժն է Ճապոնական ծովում[4]։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության գնահատմամբ՝ այն եղել է 7,5 մագնիտուդ ուժգնությամբ, էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորությունում, Անամիցու քաղաքից 43 կիլոմետր հեռավորության վրա[3]։ Ճապոնիայի ազգային օդերևութաբանական գործակալության տվյալներով Ճապոնիայում ավելի քան 30 երկրաշարժ է տեղի ունեցել[5]։
Երկրաշարժ Ճապոնական ծովում | |
---|---|
Տեսակ | երկրաշարժ |
Երկիր | Ճապոնիա |
Տեղանք | Իսիկավա (պրեֆեկտուրա) |
Տարեթիվ | հունվարի 1, 2024[1] |
Զոհվածներ | 241 մարդ[2] |
Վիրավորներ | 1299[2] |
2024 Noto Earthquake Վիքիպահեստում |
Իսիկավա, Նիիգաթա, Տոյամա և Յամագատա պրեֆեկտուրաներում հայտարարվել է ցունամիի սպառնալիք, տեղի բնակիչներին հորդորել են հեռանալ ափամերձ գոտիներից[3]։
Երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 57 մարդ, որից 24-ը Վաջիմայում, Իսկ 22-ը Սուզուում[6]։