Երկրորդ սեռ
From Wikipedia, the free encyclopedia
Երկրորդ սեռ (ֆր.՝ Le Deuxième Sexe), ֆրանսիացի էքզիստենցիալիստ Սիմոնա դը Բովուարի գիքը՝ գրված 1949 թվականին, որտեղ հեղինակը քննարկում է համաշխարհային ամբողջ պատմության ընթացքում կանանց նկատմամբ վերաբերմունքը։ Բովուարը հետազոտել և գրել է 14 ամսվա ընթացքում, երբ 38 տարեկան էր[1][2]։ Նա այն հրատարակում է 2 հատորներով՝ «Փաստեր և առասպելներ» և «Կյանքի փորձառնություն» (Les faits et les mythes և L'expérience vécue)։ Գրքի որոշ գլուխներ առաջին անգամ հայտնվել են Les Temps modernes-ում[3][4]։ Բովուարի ամենահայտնի գրքերից մեկը՝ Երկրորդ սեռը հաճախ դիտարկվում է որպես ֆեմինիստական փիլիսոփայության հիմնական աշխատանք և ֆեմինիզմի երկրորդ ալիքի սկզբնակետ[1]։
Արագ փաստեր Երկրորդ սեռֆր.՝ Le Deuxième Sexe, Հեղինակ ...
Երկրորդ սեռ ֆր.՝ Le Deuxième Sexe | |
---|---|
Հեղինակ | Սիմոնա դը Բովուար |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | էսսե |
Թեմա | Ֆեմինիզմ |
Մասն է | Դարի 100 գրքերն ըստ Լը Մոնդ օրաթերթի և Ցանկ արգելված գրքերի |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Էջեր | 1072 է. |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման վայր | Ֆրանսիա |
Հրատարակիչ | Գալլիմար |
Հրատարակման տարեթիվ | 1949 |
Le Deuxième Sexe Վիքիպահեստում |
Փակել