Երվանդունիներ
From Wikipedia, the free encyclopedia
Երվանդունիներ՝ թագավորական դինաստիա Հայաստանում մ.թ.ա. 570–մ.թ. 72 թվականներին։ Կոչվում է հիմնադրի՝ Երվանդ Սակավակյացի անունով։ Որպես թագավորներ և սատրապներ Հայաստանում իշխել են մ.թ.ա. 570-201 թվականներին։ Պատմահայր Մովսես Խորենացին տեղեկացնում է, որ մ.թ.ա. 7-րդ դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում վերականգնվել էր Հայկազունների տոհմի իշխանությունը՝ Սկայորդու գլխավորությամբ։
Երվանդունիներ | |
---|---|
Տեսակ | արքայատոհմ |
Երկիր | |
Տիրույթներ | Երվանդունիների թագավորություն |
Ծագում | Երվանդ Սակավակյաց |
Տիտղոսներ | Հայաստանի թագավոր Հայաստանի սատրապ Մեծ Հայքի Արքա Ծոփքի արքա Փոքր Հայքի արքա Կոմմագենեի արքա |
Հիմնադիր | Երվանդ Սակավակյաց |
Հիմնում | Մ.թ.ա. 570 |
Ավարտ | Մեծ Հայքում և Ծոփքում՝ մ.թ.ա. 220 Փոքր Հայքում՝ մ.թ.ա. 1-ին դար Կոմմագենեում՝ մ.թ. 72 |
Ազգային պատկանելիություն | Հայ |
Կրտսեր ճյուղեր | Արծրունիներ |
Երվանդ Ա-ն հայոց թագավոր Պարույրի ազգականներից էր։ Հայոց նահապետ, Սկայորդու որդի Պարույրը միավորեց Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը և դաշինք կնքեց Մարաստանի ու Բաբելոնի հետ՝ ընդդեմ Ասորեստանի։ Մ.թ.ա. 612 թվականին դաշնակից զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, որին մասնակցելու համար Պարույր նահապետը Մարաստանի արքայի կողմից թագադրվեց և ճանաչվեց Հայաստանի թագավոր։