Զաք Պողոսյան
From Wikipedia, the free encyclopedia
Զաքարի Մ. Պողոսյան (անգլ.՝ Zachary M. Bogosian, հուլիսի 15, 1990(1990-07-15)[1], Massena, Կես շրջան, Այովա, ԱՄՆ[1]), ամերիկահայ պրոֆեսիոնալ հոկեյիստ, պաշտպան։ Ներկա պահին հանդես է գալիս Հոկեյի ազգային լիգայի (NHL) «Վինիպեգ Ջեթս» ակումբում։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պողոսյանը 2014-15 մրցաշրջանում | |
Ծնվել է | Զաքարի Մ. Պողոսյան Zachary M. Bogosian հուլիսի 15, 1990 (33 տարեկան) Մասենա, Նյու Յորք, ԱՄՆ |
---|---|
Բնագիր անուն | Zach Bogosian |
Հասակ | 1,91 մ |
Քաշ | 98 կգ |
Դիրք | Պաշտպան |
Բռնվածք | Աջ |
Լիգա | NHL |
Ակումբ | Վինիպեգ Ջեթս |
Նախկին ակումբներ | Բաֆալո Սեյբրզ Ատլանտա Թրեշերս Վինիպեգ Ջեթս |
Ազգային հավաքական | ԱՄՆ |
NHL դրաֆթ | 2008 / 3-րդ ընտր. |
Ակտիվ շրջան | 2008-այժմ |
Նշմարելի ակումբ(ներ) | Վինիպեգ Ջեթս |
2008 թվականի նախագծում ընտվել է որպես 1-ին ռաունդի մասնակից «Ատլանտա Թրեշերզ» ակումբի 3-րդ համարի տակ։ 18 տարեկան և 84 օրական հասակում առաջին անգամ հանդես գալով «Թրեշերզ»-ի համար՝ Զաքը դարձավ ակումբի ամենաերիտասարդ խաղացողը։ Այդպիսով Զաքարին դարձավ հայկական ծագման առաջին հոկեյիստը, ով սկսել է խաղալ Հոկեյի Ազգային Լիգայում։
Իր երիտասարդ կարիերան Բագոսյանը սկսել է 2006 թվականին Օնտարիոյի հոկեյի լիգայում (ՕՀԼ), որտեղ երկու սեզոնների ընթացքում խաղացել է «Փիթերբորո Փիտս» ակումբի կազմում։ Իր վերջին ՕՀԼ-ի սեզոնում դարձել է ակումբի ամենալավ հոկեյիստներից մեկը և նոմինացվել է որպես «Ռեդ Թիլսոն Թրոֆի»։ 2008 թվականի սեպտեմբերի 4-ին «Թրեշերզ»-ի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։ 2009/2010 սեզոնների ընթացքում, որի մեծ մասը Զաքը խաղացել է վնասվածք ստացած ձեռքով, եղել է «Ատլանտայի» ալտերնատիվ կապիտաններից մեկը։ 2011 թվականին կնքել է 2 տարվա պայմանագիր «Վինիպեգ Ջեթս»-ի հետ։ 2011/2012 սեզոնում, գրելով իր ակտիվում 30 արդյուանվետ բալլեր, Զաքարին գրանցեց անձնական ռեկորդ ՀԱԼ-ի մասշտաբով։ 2012 թվականի օգոստոսի վերջում Բագոսյանը վիրահատել է վնասված դաստակ, որը պահանջվում էր վիրաբուժական միջամտություն։ 2013 թվականի հուլիսի 29-ին «Ջեթսի» հետ ստորագրել է 7 տարի երկարաձգմամբ պայմանագիր։
ԱՄՆ-ի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 2009 թվականի աշխարհի առաջնությունում, որում ամերիկացիները զբաղեցրին 4-րդ հորիզոնականը։