Զբոսաշրջությունն Իսրայելում
From Wikipedia, the free encyclopedia
Զբոսաշրջությունը Իսրայելում, երկրի եկամտի հիմնական աղբյուրներից մեկը, 2013 թվականին ունեցել է ռեկորդային 3.54 միլիոն զբոսաշրջիկ[1][2]։ Իսրայելն առաջարկում է բազմաթիվ պատմական և կրոնական օբյեկտներ, ծովափեր, հնագիտական զբոսաշրջություն, ժառանգական տուրիզմ և էկոտուրիզմ։ Իսրայելը մեկ շնչի հաշվով աշխարհում ամենաշատ թանգարաններն ունի[3]։ 2009 թվականին երկու ամենաշատ այցելված վայրերն են Լացի պատը և Ռաբբի Շիմոն բար Յոչայի գերեզմանը.[4] ամենահայտնի վճարովի զբոսաշրջային վայրը համարվում է Մասադա ամրոցը[5]։ Ամենաայցելված քաղաքը Երուսաղեմն է, իսկ ամենաշատ այցելված վայրը՝ Արևմտյան պատը։ Տոկոսային հարաբերությամբ զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը գալիս է ԱՄՆ-ից՝ 18 %, ապա Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Միացյալ թագավորությունից, Իտալիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Կանադայից, Նիդերլանդներից և Իսպանիայից[1][2]։