ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Զիմեր Կոնստանս (անգլ.՝ Constance Zimmer, հոկտեմբերի 11, 1970[1], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[2][3][4]), ամերիկացի դերասանուհի, որն հայտնի է իշխանությունում գտնվող կանանց դերեր խաղալով[5]։ Զիմերը առավել հայտնի է HBO հեռուստաալիքի «Անտուրաժ» կատակերգական սերիալում Դանա Գարդոնի՝ Warner Bros. նախագահի դերով։ Նա նաև մեկ եթերաշրջան անցկացրել է «Բրոստոնի իրավաբանները» սերիալում և խաղացել է փաստաբան Քլեր Սիմսի դերը, իսկ 2013-2014 թվականներին նկարահանվել է «Քարտե տնակ» սերիալում և խաղացել է լրագրող Ջանին Սկորսկիի դերը։
Զիմեր Կոնստանս անգլ.՝ Constance Zimmer | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1970[1] (53 տարեկան) |
Ծննդավայր | Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[2][3][4] |
Կրթություն | Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա և Newport Harbor High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և կինոռեժիսոր |
Ամուսին(ներ) | Steve Johnson? |
constancezimmer.com | |
2015 թվականին Զիմերը Lifetime-ի «Անիրական» ֆիլմում կատարել է Քուին Քինգի՝ կեղտոտ ռեալիթի-շոուի գործադիր պրոդյուսերի գլխավոր դերը, որը բերել է նրան «Հեռուստաքննադատների ընտրություն» մրցանակը[6] և «Էմմիի» անվանակարգ։
Զիմերն իր կարիերան սկսել է թատրոնում և «Կաթոլիկ աշակերտուհին» պիեսում գլխավոր դերի համար արժանացել է «Դրամա Լոնգ» մրցանակին[7]։ 1990-ական թվականներին նա սկսել է իր հեռուստատեսային կարիերան էպիզոդիկ դերեր խաղալով «Սայնֆելդ», «Բևեռլի Հիլզ, 90210» և «Գաղտնի նյութեր» սերիալներում, իսկ 2002-2004 թվականներին նկարահանվել է «Բարի լույս Մայամի» կատակերգական սերիալում՝ խաղալով գլխավոր դերերից մեկը[7]։
Զիմերը հիմնականում հայտնի է «Բոստոնի իրավաբանները» (2006-2007) և «Անտուրաժ» (2005-2011) հեռուստասերիալներում խաղացած դերերով։ 2011 թվականին խաղացել է «Սիրո խայթոցը» սիթքոմի գլխավոր դերերից մեկը, իսկ 2006 թվականին խաղացել է «Արդարադատություն» սերիալում, որը նույնպես փակվել է մեկ կարճ եթերաշրջանից հետո[7]։ Զիմերը երկրորդական դերեր է ունեցել «Նոր Ժաննա Դ՚արկ», «Հին Քրիստինեի նոր արկածները» և «Գրեյի անատոմիա» սերիալներում[8]։ Զիմերը խաղացել է 2013 թվականին թողարկված «Քարտե տնակ» սերիալի գլխավոր դերերից մեկը, իսկ դրանից հետո միացել է «Լուրեր» սերիալի երկրորդ եթերաշրջանին[9]։
2015 թվականին Զիմերը իր վրա է վերցրել Lifetime -ի «Անիրական» սերիալի գլխավոր դերը՝ խաղալով «Ամուրի» շոուի նման ռեալթի-շոուի գործադիր պրոդյուսերի դերը[10]։ Սերիալը, որը դարձել է Զիմերի առաջին նախագիծը որպես առաջատար դերասանուհի, արժանացել է քննադատների բարձր գնահատականին՝ ռեալթի-շոուները բացահայտելու նորարարական մոտեցման համար[11][12]։ 2015 թվականին Զիմերը հայտնվել է «Արդյունքներ» և «Հեծնել ալիքը» ֆիլմերում՝ խաղալով իր նախորդ կերպարներին հակադրող դերեր, ինչպես նաև «Շրջապատ» ֆիլմում կրկնել է Դանա Գարդոնի դերը[5]։ 2015 թվականի աշնանը իր վրա է վերցրել «Շ․ Ի․ Տ․ գործակալները» սերիալի երրորդ եթերաշրջանի դերերից մեկը[13]։
Զիմերը ծնվել և մեծացել է Վաշինգտոն նահանգի Սիետ քաղաքում, Փասադենայում ավարտել է Ամերիկայի արվեստի դրամատիկական ակադեմիան։ 2008 թվականի հունվարի 5-ին Ռաս Լամուրոյից ունեցել է իր դստերը՝ Քոլեթ Զոի Լամուրոյին[14]։
Տարի | Անվանում | Անվանումը անգլերեն | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
1998 | Առանց զգացմունքների | Senseless | Աղջիկ | |
1999 | Սենտիմենտալ մարդասպաններ | Warm Blooded Killers | Վիկի Պորթենզա | |
2000 | Ցտեսություն իմ սեր | Farewell, My Love | Քայլ | |
2000 | Բոլորապտույտ | Spin Cycle | Էխո | |
2002 | Երբ կրակոցները լռեցին | Home Room | Քելիի օգնականը | |
2005 | Պարզապես աղոթիր | Just Pray | Քորլի Ջեյմս | Կարճամետրաժ ֆիլմ |
2006 | Վնասված ապրանքներ | Damaged Goods | Էնջել | Կարճամետրաժ ֆիլմ |
2007 | Մուրճը | The Hammer | Նիկոլ | |
2008 | Քաոսի տեսություն | Chaos Theory | Պեգ | |
2008 | Ամերիկյան արևելք | AmericanEast | Ամերիկայի անվտանգության տնօրեն | |
2009 | Զենք | Shotgun | Կարճամետրաժ ֆիլմ | |
2011 | Իջեցված | Demoted | Էլիզաբեթ Հոլանդ | |
2012 | Պիտերը վերջում | Peter at the End | Մորաքույր Էմիլի | Կարճամետրաժ ֆիլմ |
2014 | Սուրբ Սեբաստիան | St. Sebastian | Բուժքույր | |
2015 | Արդյունքներ | Results | Մենդի | |
2015 | Անտուրաժ | Entourage | Դանա Գորդոն | |
2015 | Հեծնել ալիքը | Run the Tide | Լոլա Հեյտաուեր |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.