Զոմբի
From Wikipedia, the free encyclopedia
Զոմբի (անգլ.՝ zombie, հայիթ․ կրեոլ՝ zonbi, հյս․ մբունդու՝ nzumbe), ժամանակակից զանգվածային մշակույթի առեղծվածային, արխետիպային կերպար[1]։ Զոմբի ասելով հասկանում ենք ֆանտաստիկ կերպով վերակենդանացած դիակ[2] կամ զոմբիացած մարդ՝ ով ամբողջովին կորցրել է իր մարմնի նկատմամբ վերահսկողությունը կամ ինչ-որ մեկի հրամաններն է կատարում։ Փոխաբերական իմաստով բառը կարող է նշանակել մոլուցք ունեցող մարդ, ով ենթարկվում է ցանկացած համոզմունքի, զբաղմունքի կամ ապակառուցողական պաշտամունքի ուժեղ ազդեցության։