Զոնդյան փողրակ
From Wikipedia, the free encyclopedia
Զոնդյան փողրակ, խորջրյա փողրակ Հնդկական օվկիանոսի արևելյան մասում՝ Անդամանյան, Նիկոբարյան և Մեծ Զոնդյան կղզիների լանջերի երկայնքով։ Երկարությունը շուրջ 2900 կմ է, միջին լայնությունը՝ 49 կմ, խորությունը մինչև 7729 մ (Հնդկական օվկիանոսի ամենամեծ խորությունը)։ Հայտնի է նաև Ճավայի փողրակ անունով[1]։