Էդուարդ Սեպիր (անգլ.՝ Edward Sapir, հունվարի 26, 1884(1884-01-26)[1][2][3][…], Լեմբորկ - փետրվարի 4, 1939(1939-02-04)[4][1][2][…], Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[4]), ամերիկացի լեզվաբան, ազգագրագետ, արվեստների և գիտության ամերիկյան ակադեմիայի անդամ։ Չիկագոյի (1927-1931) և Եյլի (1931 թվականից) համալսարանների պրոֆեսոր։ ԱՄՆ-ի լեզվաբանական (1933) և մարդաբանական (1938) ընկերությունների նախագահ։

Արագ փաստեր Էդուարդ Սեպիրանգլ.՝ Edward Sapir, Ծնվել է ...
Էդուարդ Սեպիր
անգլ.՝ Edward Sapir
Thumb
Ծնվել էհունվարի 26, 1884(1884-01-26)[1][2][3][…]
Լեմբորկ
Մահացել էփետրվարի 4, 1939(1939-02-04)[4][1][2][…] (55 տարեկան)
Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունմարդաբան, լեզվաբան, լեզվի սոցիոլոգիա, համալսարանի դասախոս, ազգագրագետ և փիլիսոփա
Հաստատություն(ներ)Եյլի համալսարան և Չիկագոյի համալսարան
Գործունեության ոլորտլեզվաբանություն, Էթնոլոգիա և Էթնիկական հոգեբանություն
Պաշտոն(ներ)Ամերիկայի լեզվաական հասարակության նախագահ
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԿոլումբիայի համալսարան (1909), Սթայվեսանթի անվան ավագ դպրոց և ԴեՎիտ Քլինտոն ավագ դպրոց
Տիրապետում է լեզուներինիդիշ և անգլերեն[5][6]
Գիտական ղեկավարՖրանց Բոաս
Եղել է գիտական ղեկավարԲենջամին Լի Ուորֆ
Պարգևներ
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Edward Sapir Վիքիպահեստում
Փակել

Հիմնական աշխատությունները նվիրված են ընդհանուր լեզվաբանության խնդիրներին, ամերիկյան հնդկացիական լեզուներին։ «Լեզու» (1921) գրքում Սեպիրը շարադրել է լեզվաբանական իր դրույթը (լեզուն խիստ կազմակերպված համակարգ է), որը նշանակալի ազդեցություն է գործել ժամանակակից ամերիկյան ստրուկաուրալիզմի վրա, տվել լեզուների տիպաբանական յուրօրինակ դասակարգում։ Սեպիրի համար բնորոշ է լեզվի սոցիալական էության ըմբռնումը և մարդաբանության ու լեզվաբանության մեջ ռասայական տեսությունների մերժումը։ Շրջապատող աշխարհի մասին մարդու պատկերացումների համակարգի ձեավորման վրա լեզվի ազդեցության վերաբերյալ Սեպիրի հիպոթեզը (այսպես կոչված՝ Սեպիր-Ուորֆի հիպոթեզ) ընկած է էթնոլինգվիստիկայի հիմքում։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.