Էզակի Բադու
From Wikipedia, the free encyclopedia
Էզակի Բադու (արաբ․՝ بادو الزاكي, ապրիլի 2, 1959(1959-04-02)[1][2], Sidi Kacem, Մարոկկո), հայտնի է նաև Զակի Բադու անվանաձևով. դարպասապահ։ Հանդես է եկել «Սելե», «Վիդադա», «Մալյորկա ՖԱ», ՖՅՈՒՍ ակումբներում և Մարոկկոյի հավաքականում։
Էզակի Բադու արաբ․՝ بادو الزاكي | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Քաղաքացիությունը | Մարոկկո | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 2, 1959(1959-04-02)[1][2] (65 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Սիդի-Կասեմ, Մարոկկո | ||||||||||||||
Հասակ | 178 սմ | ||||||||||||||
Դիրք | դարպասապահ | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մասնակացել է 1986 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որտեղ Մարոկկոյի հավաքականը, առաջինը դառնալով աֆրիկյան թիմեերի շրջանում, անցել է 1/8 եզրափակիչ։ 1980 թվականին դարձավ Աֆրիկյան բրոնզե մեդալակիր, 1986 թվականին Աֆրիկայի ազգերի գավաթի մասնակից, Աֆրիկայի ազգերի գավաթ 1988, և 1992 թվականներին։
Որպես խաղացող Էզակի Բադուն դարձավ Մարոկկոյի չեմպիոն և Մարոկկոյի կրկնակի գավաթակիր՝ «Վիդադա» ակումբում, «Մալյորկա ՖԱ» ակումբի հետ միասին հասել է Ֆուտբոլի Իսպանիայի գավաթ։ Որպես մարզիչ Մարոկկոյի հավաքականին հասցրել է մինչև 2004 թվականի Աֆրիկայի եզրափակիչ գավաթ և «Վիդադա»-ին հասցրել մինչև Մարրոկոյի գավաթ։
1986 թվականին Էզակի Բադուն ճանաչվել է Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ։ 1 տարի անց նա ՊՍՀՖՖ-ի ցուցակում զբաղեցրեց 8-րդ տեղը, որպես լավագույն դարպասապահ։ 1989 թվականին Էզակին ստացավ Ռիկարդո Սամոռա մրցանակ ինչպես լավագույն դարպասապահ Սեգունդա Դիվիզիոնում։ 2000 թվականին Էզակի Բադուն գրավեց 4-րդ տեղը Քսաներորդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում ըստ ՊՍՀՖՖ-ի։