քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Էթիլենը (էթեն)` C2H4, թույլ հոտով անգույն գազ է, ջրում քիչ է լուծվում, լուծվում է սպիրտում, լավ լուծվում է երկէթիլեթերում։ Օդի հետ առաջացնում է պայթյունավտանգ խառնուրդ։
Էթիլեն | |
---|---|
Քիմիական բանաձև | C₂H₄ |
Մոլային զանգված | 4,7E−26 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 0,001178 գ/սմ³ գ/սմ³ |
Իոնիզացման էներգիա | 1,7E−18 ջոուլ[2] կՋ/մոլ |
Հալման ջերմաստիճան | −169,2 °C և −169 °C[2] °C |
Եռման ջերմաստիճան | −103,7 °C և −103,77 °C[2] °C |
Քիմիական հատկություններ | |
Դիպոլ մոմենտ | 0 Կլ·մ[2] |
Դասակարգում | |
CAS համար | 74-85-1 |
PubChem | 6325 |
EINECS համար | 200-815-3 |
SMILES | C=C |
ЕС | 200-815-3 |
RTECS | KU5340000 |
ChEBI | 6085 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Էթիլենը կարևորագույն ալկեններից է, արտադրվում է հսկայական քանակներով և կիրառվում օրգանական տարբեր նյութերի` պոլիէթիլենի, պոլիքառաֆտորէթիլենի (տեֆլոն), սպիրտների (էթանոլի և էթիլենգլիկոլի), ացետալդեհիդի, քացախաթթվի, հալոգենածանցյալների և շատ ուրիշ օրգանական նյութերի ստացման համար։ Շատ նյութեր, որոնք ստացվել են էթիլենից, իրենք են հումք ծառայում հետագա սինթեզների համար։ Կարևոր է նշել, որ էթիլենը նպաստում է բույսերի աճին։
Լաբորատորիաներում էթիլեն ստացվում է էթիլսպիրտի և խիտ ծծմբական թթվի խառնուրդը տաքացնելիս (t>140 °C)։ Ընթանում է դեհիդրատացում (ջրի պոկում)։ Համապատասխան ազդանյութ ընտրելիս կարող է ընթանալ ընտրողական ռեակցիա՝ ցիս- և տրանս– ալկենների առաջացմամբ։ Ալկինները հեղուկ ամոնիակում մետաղական նատրիումով կամ լիթիումով վերականգնելիս ցածր ջերմաստիճանի պայմաններում ստացվում է տրանս–ալկեն։ Եռակի կապը պալադիում կատալիզատորի առկայությամբ հիդրելիս ստացվում է ցիս–իզոմերը. Ալկենների ստացման մյուս եղանակները կարելի է միավորել ռեակցիաների մեկ խմբի մեջ, որոնք անվանվում են ճեղքման։ Այդ ռեակցիաներում կրկնակի կապն առաջանում է՝ երկու հարևան ածխածնի ատոմներից ատոմներ կամ ատոմային խմբեր պոկելով։ Այդ ռեակցիաներն են՝ դեհիդրոհալոգենացման և դեհալոգենացման։
Էթիլենը հանդիսանում է բուսական հորմոն[3] Այն հետքային քանակներով ազդում է բույսի ամբողջ կենսագործունեության ընթացքում՝ խթանելով կամ կարգավորելով պտուղների հասունացումը, ծաղիկների բացվելը և տերևաթափը։ Պտուղների արտադրական հասունացման սենյակներում կիրառվում են այսպես կոչված «կատալիտիկ գեներատորներ», որոնց միջոցով էթանոլից ստացվում է էթիլեն։ Սովորաբար կիրառվում է գազավորման 500 - 2,000 մբ կոնցենտրացիա, 24 - 48 ժամվա ընթացքում, ինչի արդյունքում խթանվում է չհասունացված և հավաքված պտուղների հասունացումը[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.