Էլայհու Եյլ
վաճառական, բարերար, Մադրասի նահանգապետ, (1649- 1721), Եյլի համալսարանը անվանվել է ի պատիվ նրա / From Wikipedia, the free encyclopedia
Էլայհու Եյլ կամ Էլի Յեյլ (անգլ.՝ Elihu Yale,ապրիլի 5, 1649(1649-04-05)[1][2], Բոստոն, Մասաչուսեթսյան ծոցի գաղութ, Տասներեք գաղութներ - հուլիսի 8, 1721(1721-07-08)[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3]), վաճառական Բրիտանական Ամերիկայից[5], Բրիտանական արևելահնդկական ընկերության նախագահ, Կոնեկտիկուտ նահանգի Հանրագիտարանային դպրոցի հովանավոր։ 1718 թվականին ի պատիվ Եյլի, դպրոցն անվանվել է Եյլի քոլեջ[6]։
Էլայհու Եյլ անգլ.՝ Elihu Yale | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1649(1649-04-05)[1][2] |
Ծննդավայր | Բոստոն, Մասաչուսեթսյան ծոցի գաղութ, Տասներեք գաղութներ |
Մահացել է | հուլիսի 8, 1721(1721-07-08)[1][2] (72 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3] |
Գերեզման | Tomb Of Elihu Yale, West Of Church Of St. Giles, Church Street (s Side) |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Կրթություն | Եյլի համալսարան |
Մասնագիտություն | վաճառական, արվեստի կոլեկցիոներ և ստրկավաճառ |
Ամուսին | Հայրոնիմա դե Պայվա[4] և Քեթրին Էլֆորդ[4] |
Ծնողներ | հայր՝ Դեյվիդ Եյլ[1][4], մայր՝ Ուրսուլա Նայթ[1][4] |
Զբաղեցրած պաշտոններ | Մադրասի նահանգապետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն |
Երեխաներ | Աննա Եյլ[1][4], Կատերինա Եյլ[1][4], Չարլզ Եյլ[4], Դեյվիդ Եյլ[4] և Ուրսուլա Եյլ[4] |
Elihu Yale Վիքիպահեստում |
Էլայհու Եյլը 20 տարի մասնակցել է Բրիտանական արևելահնդկական ընկերության գործունեությանը՝ 1687 թվականին դառնալով Մադրասի նահանգապետ։ Կարևոր դերակատարում է ունեցել Հնդկաստանում կառուցված առաջին անգլիական Սենտ Ջորջ բերդամրոցում գտնվող Մադրասի Պետական հիվանդանոցի զարգացման գործում։ Եյլին հաջողվել է մեծ հարստություն կուտակել հիմնականում Մադրասի առևտրականների հետ գաղտնի պայմանագրերի հաշվին՝ ընդդեմ Արևելահնդկական ընկերության դիրեկտիվի։
1692 թվականին Եյլին ուղղված կոռուպցիայի մեղադրանքները, նրա ապօրինի շահարկումների վերաբերյալ աճող վրդովմունքը հանգեցրել են նահանգապետի պաշտոնից նրան ազատելուն։