Էլեանոր Անգլիացի (Բարի կոմսուհի)
From Wikipedia, the free encyclopedia
Էլեանոր Անգլիացի (անգլ.՝ Eleanor of England, հունիսի 18, 1269(1269-06-18)[1], Վինձոր, Անգլիայի թագավորություն - հոկտեմբերի 12, 1297, Գենտ, Ֆլանդրիայի դքսություն), Անգլիայի արքայադուստր։
Էլեանոր Անգլիացի անգլ.՝ Eleanor of England | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 18, 1269(1269-06-18)[1] |
Ծննդավայր | Վինձոր, Անգլիայի թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 12, 1297 (28 տարեկան) |
Մահվան վայր | Գենտ, Ֆլանդրիայի դքսություն |
Գերեզման | Վեստմինստերյան աբբայություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ազնվական |
Ամուսին | Henry III, Count of Bar?[2] և Ալֆոնսո III[1] |
Ծնողներ | հայր՝ Էդուարդ I[1], մայր՝ Էլեանոր Կաստիլիացի[1] |
Երեխաներ | Edward I, Count of Bar?[2], Jeanne van Bar?[2][3] և Lady Eleanor de Bar?[3] |
![]() |
Անգլիայի թագավոր Էդուարդ I-ի[4] և նրա առաջին կին թագուհի Էլեանոր Կաստիլիացու կենդանի մնացած ավագ դուստրը[5]։
Էլեանորի վաղ տարիների մասին քիչ բան է հայտնի։ Հայտնի է, որ երբ նրա ծնողները գնացել էին Խաչակրաց արշավանքների 1270 թվականից 1274 թվականներին, նա շատ մտերիմ հարաբերություններ ուներ իր հայրական տատիկի` Էլեանոր Պրովանսացու հետ։ Նա նաև մտերիմ էր իր հիվանդ եղբոր` Հենրիի հետ։ Հոգեգալուստի մեկ օր Հենրին և Էլեանորը զոհեցին երկու կաքավ իրենց ընթրիքին, որպես հատուկ ծիսակատարություն[6]։
Երկար ժամանակ որոշված էր, որ Էլեանորը պետք է ամուսնանա Արագոնի թագավոր Ալֆոնսո III-ի հետ[7]։ Ալֆոնսոյի ծնողները գտնվում էին Հռոմի պապի անուղղակի հսկողության տակ, քանի որ նրանք հավակնում էին Սիցիլիայի թագին, որը գնտվում էր պապի վերահսկողության տակ և պապը որոշեց թագը հանձնել Կառլ I-ին, իսկ Էդուարդը հրաժարվեց կնության ուղարկել իր դստերը։ 1282 թվականին Էդուարդը նորից մերժեց կնության առաջարկը` բացատրելով, որ իր դուստրը չափազանց փոքր է, ընդամենը 13 տարեկան և առաջարկեց սպասել ևս երկու տարի։ Ալֆոնսոն մահացավ մինչ ամուսնությունը տեղի կունենար։
Էլեանորը ամուսնացավ ֆրանսիացի ազնվական, Բարի կոմս Հենրի III-ի հետ 1293 թվականի սեպտեմբերի 20-ին[8] և ունեցավ երկու երեխա.
- Էդուարդ I
- Ժաննա
Էլեանորը թաղված է Ուեստմինստերյան աբբայությունում։