Էլեկտրական հաստատուն
From Wikipedia, the free encyclopedia
Էլեկտրական հաստատուն, վակուումի դիէլեկտրիկական թափանցելիություն, դիէլեկտրիկական հաստատուն, ֆիզիկական մեծություն, վակուումի էլեկտրական թափանցելիությունը։ Սովորաբար նշանակվում է ε0՝
Էլեկտրական հաստատունը կապ է հաստատում էլեկտրական լիցքի և մեխանիկական մեծությունների միջև, օրինակ, ըստ Կուլոնի օրենքի՝ երկու լիցքերի միջև փոխազդեցության ուժը տրվում է
բանաձևով, որտեղ q1-ը և q2-ը լիցքերն են, r-ը՝ հեռավորությունը դրանց միջև։ ε0 հաստատունն առկա է նաև Մաքսվելի հավասարումներում, որոնք նկարագրում են էլեկտրական և մագնիսական դաշտերը։ Մաքսվելի հավասարումներում էլեկտրական ինդուկցիայի D վեկտորի և էլեկտրական դաշտի E լարվածության կապը վակուումում տրվում է էլեկտրական հաստատունով՝
Միջավայրի համար
որտեղ ε-ը միջավայրի բացարձակ դիէլեկտրիկական թափանցելիությունն է, εr-ը՝ հարաբերական դիէլեկտրիկական թափանցելիությունը։