ամերիկացի քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Էլիու Ռութ (անգլ.՝ Elihu Root, փետրվարի 15, 1845[1][2][3][…], Քլինթոն, Օնեյդա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4] - փետրվարի 7, 1937[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական և պետական գործիչ, 1912 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։
Էլիու Ռութ | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Համիլթոն քոլեջ, Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոց, Կոլումբիայի համալսարան և Williston Northampton School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան, դիվանագետ և իրավաբան |
Ծննդյան օր | փետրվարի 15, 1845[1][2][3][…] |
Ծննդավայր | Քլինթոն, Օնեյդա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Վախճանի օր | փետրվարի 7, 1937[1][2][3][…] (91 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Թաղված | Hamilton College Cemetery[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Հայր | Oren Root? |
Մայր | Nancy Whitney Buttrick? |
Ամուսին | Clara Frances Wales? |
Զավակներ | Edith Root?[6], Elihu Root, Jr.? և Edward Wales Root? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ծնվել է Նյու Յորք նահանգի Քլինթոն քաղաքում՝ Օրեն Ռութի և Նենսի Ուիթնի Բաթրիկի ընտանիքում։ Հայրը Համիլթոնի քոլեջի մաթեմատիկայի պրոֆեսոր էր, որը 1864 թվականին գերազանցությամբ ավարտել է նաև Էլիու Ռութը։ 1867 թվականին ավարտել է Նյու Յորքի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Զբաղվել է իրավաբանությամբ[11]։
1878 թվականին Ռութն ամուսնացել է Կլարա Ֆրենսիս Ուելսի՝ «Scientific American» ամսագրի խմբագրի դստեր հետ։
1883-1885 թվականներին զբաղեցրել Է Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի պաշտոնը։
1899-1904 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ ռազմական նախարարի պաշտոնը՝ նախագահներ Ուիլիամ Մաք-Քինլիի և Թեոդոր Ռուզվելտի օրոք։ Պաշտպանության նախարարի պաշտոնում հիմնադրել է ռազմական քոլեջ, ընդլայնել Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիան և ուժեղացրել դաշնային վերահսկողությունը Ազգային գվարդիայի նկատմամբ։
1905 թվականին՝ Ջոն Հեյի մահից հետո, նախագահ Ռուզվելտը Ռութին նշանակել էր պետքարտուղար։ Պետքարտուղարի պաշտոնում նա բարեփոխել է հյուպատոսական ծառայությունը, աջակցել Հեռավոր Արևելքում «բաց դռների» քաղաքականությանը։ 1906 թվականին այցելել է Ռիո դե Ժանեյրոյում իրականացվող 3-րդ համաամերիկյան կոնֆերանս, համոզել լատինաամերիկյան երկրների կառավարություններին մասնակցել Հաագայի Խաղաղության կոնֆերանսին։ 1907 թվականին Վաշինգտոնում կազմակերպել է Կենտրոնական Ամերիկայի խաղաղության համաժողովը։ 1908 թվականին նա մասնակցությամբ Ճապոնիայի հետ կնքվել է Ռութա-Տակահիրայի համաձայնագիրը։
1909-1915 թվականներին Ռութը եղել է սենատոր Նյու Յորքից։ 1917 թվականին՝ Ռուսաստանում Փետրվարյան հեղափոխությունից հետո, Ռութը հատուկ առաքելությամբ ուղարկվել է Խորհրդային Ռուսաստան, որի կազմում, բացի նրանից, ընդգրկված էր աշխատանքի ամերիկյան ֆեդերացիայի փոխնախագահ Ջեյմս Դունկանը (անգլ.՝ James Duncan), սոցիալիստ Չարլզ Ռասել (անգլ.՝ Charles Edward Russell), գեներալ Հյու Սքոթ (անգլ.՝ Hugh L. Scott), ծովակալ Ջեյմս Գլենոն, Նյու Յորքի բանկիր Ս.Բերտրոն (անգլ.՝ S. R. Bertron), «International Harvester Company» մեխանիկական հնձվորների արտադրության ընկերության նախագահ Սայրուս Մակքորմիկ (անգլ.՝ Cyrus H. McCormick), ԵՄՔԱ-ի գործիչ Ջոն Մոտտը և նախկինում Ռուսաստան ժամանած արդյունաբերող Չարլզ Քրեյնը։ Ռութը վերադարձել է Վաշինգտոն՝ արտահայտելով քիչ արդարացված լավատեսություն և հավատ Ռուսաստանի ուժերի և ռազմական խանդավառության հանդեպ, որոնք դեռ պահպանվում էին։ Վուդրո Վիլսոնը, որը ավելին է ակնկալել առաքելությունից, մեղադրել է Ռութին դրա ցածր արդյունավետության համար, որի նկատմամբ նախագահի կարծիքով Ռուսաստանում անվստահություն կար։ Ռութը նույնպես քիչ էր վստահել Վիլսոնին։ Նա ձգտում էր ցույց տալ իր համակրանքը ռուսական հեղափոխության նկատմամբ[12]։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո պնդել է պետական դավաճանության մեղադրանքով Վ. Ի. Լենինին պարտադիր մահվան դատավճռով դատել։
Մասնակցել է Ազգերի լիգայի ստեղծմանը։
Եղել է Միջազգային հարաբերությունների խորհրդի հիմնադիրներից մեկը[13]։
Մասնակցել է Փարիզի խաղաղության վեհաժողովի աշխատանքներին։ 1921-1922 թվականներին Ռութը ներկայացրել է ԱՄՆ-ն Վաշինգտոնի ծովային կոնֆերանսում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.