ֆրանսիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Էմիլ Անտուան Բուրդել(ֆր.՝ Emile Antoine Bourdelle, հոկտեմբերի 30, 1861[2][3][4][…], Մոնտոբան[5] - հոկտեմբերի 1, 1929[5][2][3][…], Լե Վեզինե[5]), ֆրանսիացի քանդակագործ։
Էմիլ Անտուան Բուրդել ֆր.՝ Émile-Antoine Bordelles[1] | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 30, 1861[2][3][4][…] |
Ծննդավայր | Մոնտոբան[5] |
Մահացել է | հոկտեմբերի 1, 1929[5][2][3][…] (67 տարեկան) |
Վախճանի վայրը | Լե Վեզինե[5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (1886) |
Ուսուցիչ | Պոլ Բադոյուին, Alexandre Falguière? և Օգյուստ Ռոդեն |
Ստեղծագործություն(ներ) | Գյուստավ Էֆել, Monument aux Morts de Montauban? և Հերկուլես աղեղնաձիգ |
Ժանր | ֆիգուրատիվիզմ |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ, գծանկարիչ և վիզուալ արտիստ |
Աշխատավայր | Օգյուստ Ռոդեն և Գրան–Շոմիե ակադեմիա |
Ամուսին | Ստեֆանի Վանպարի[6] և Կլեոպատր Բուրդել-Սևաստոս |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Պյեր Բուրդել[8] և Ռոդիա Դյուֆե-Բուրդել |
Ստորագրություն | |
Antoine Bourdelle Վիքիպահեստում |
Ֆրանսուա Օգյուստ Ռենե Ռոդենի աշակերտը։
Սովորել է Թուլուզի (1876–84) և Փարիզի (1884–86) գեղարվեստի դպրոցներում։ Աշխատել է Օ․ Ռոդենի արվեստանոցում (1893–1908)։ Ստեղծագործությունները աչքի են ընկնում կառուցիկությամբ, լույսի և ստվերի հակադրությամբ, տարածական կերտման ակտիվությամբ («Զոհվածների հուշարձանը» Մոնտոբանում, 1893– 1902, «Նետահարող Հերակլեսը», 1909, «Պենելոպե», 1909–12, «Սապֆո», 1924– 1925, բոլորն էլ՝ բրոնզ)։ Դիմաքանդակներում արտահայտել է մարդու հոգևոր կյանքի լարվածությունը («Օ․ Ռոդեն», 1909, «Ա․ Ֆրանս», 1919, երկուսն էլ՝ բրոնզ)։ Կ․ Ալվեարի (բրոնզ, 1915–23, Բուենոս Այրես), Ա․ Միցկևիչի (բրոնզ, 1909–29, Փարիզ) հուշարձանները և «Ֆրանսիա» արձանը (բրոնզ, 1925) տոգորված են քաղաքացիական գաղափարներով։ Նա XX դ․ սկզբի խոշորագույն մոնումենտալիստներից է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.