Էմիլ Միրզաբեկյան
հայ ֆիզիկոս / From Wikipedia, the free encyclopedia
Էմիլ Հայկի Միրզաբեկյան (դեկտեմբերի 12, 1922(1922-12-12)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ[1] - սեպտեմբերի 16, 1980(1980-09-16)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1], թաղված է Երևանում), գիտության ականավոր գործիչ, ռադիոֆիզիկոս։ Հետազոտությունների բնագավառը եղել է ռադիոֆիզիկան՝ Գերբարձր հաճախականությունների տիրույթի գերզգայուն ռադիոընդունիչ համակարգեր, Արեգակի ռադիոճառագայթման բևեռացման ուսումնասիրություն, էլեկտրամագնիսական ճառագայթման հետազոտման սարքերի նոր դասի ստեղծում։
Էմիլ Միրզաբեկյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1922(1922-12-12)[1] Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ[1] |
Մահացել է | սեպտեմբերի 16, 1980(1980-09-16)[1] (57 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Երևան[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ռադիոֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան[1], Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ[1] և ՀՀ ԳԱԱ[1] |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1950)[1] |
Կոչում | ակադեմիկոս[1] |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Գիտական ղեկավար | Սեմյոն Խայկին |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Հայր | Հայկ Միրզաբեկյան |
Մայր | Անահիտ Միրզաբեկյան |
Ստորագրություն |
Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը (1950), ընտրվել է ՀԽՍՀ ԳԱԱ թղթակից անդամ (1971), ակադեմիկոս (1974), շնորհվել է Գիտության վաստակավոր գործչի կոչումը (1974)։
1974-1976 թթ. նա ՀԽՍՀ ԳԱԱ ֆիզիկա-տեխնիկական գիտությունների և մեխանիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարն ու նախագահության անդամ էր, իսկ 1976-1980 թթ․ ՀԽՍՀ ԳԱԱ փոխնախագահ։
Որպես Հայրենական մեծ պատերազմի մասնակից պարգևատրվել է ԽՍՀՄ Կարմիր աստղի և Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով։ Երկարատև բեղմնավոր աշխատանքի համար բազմավաստակ գիտնականը պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։