Էմուլսիա
From Wikipedia, the free encyclopedia
Էմուլսիա (լատին․՝ emulsio, լատին․՝ emulgeo - կաթ, կթել), դիսպերս համակարգեր, որոնցում և՛ դիսպերսվող միջավայրը, և՛ դիսպերս ֆազը հեղուկ են, ընդ որում երկու ֆազն էլ իրար մեջ կամ բոլորովին չլուծվող, կամ քիչ լուծվող հեղուկներ են։
Էմուլսիա | |
---|---|
Քիմիական հատկություններ | |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Էմուլսիաներում բոլոր ֆազերը շարժուն են և բացարձակ կամ մասնակիորեն չեն լուծվում իրար մեջ, այսինքն դիսպերս միջավայրը (ավելի հաճախ՝ ջուրը) և դիսպերս ֆազը խիստ տարբերվում են բևեռայնությամբ, հետևաբար իրար մեջ չեն լուծվում։ Էմուլսային համակարգերում ոչ բևեռային կամ քիչ բևեռային հեղուկ ֆազին անվանում են յուղ, իսկ ավելի բևեռային ֆազին՝ ջուր։
Էմուլսիա կազմող հեղուկները խիստ տարբերվում են իրենց միջմոլեկուլային ուժերով և որպես կանոն տարբերվում են նաև իրենց բևեռականությամբ։ Տիպական էմուլսիաներում որպես պոլյար հեղուկ օգտագործվում է ջուրը, իսկ ոչ պոլյար կամ քիչ պոլյար հեղուկներ են օրգանական շատ նյութեր (բենզոլ, նավթ, անիլին, յուղ, մոնոմեր և այլն), որոնց, անկախ, նրանց քիմիական բնույթից, պայմանականորեն անվանում են յուղեր։