Էնթոնի Դեյվիս
From Wikipedia, the free encyclopedia
Էնթոնի Դեյվիս կրտսեր (անգլ.` Anthony Davis, Jr. ծնվ.` մարտի 11, 1993 թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում։ Դեյվիսը խաղում էր Կետուկիի համալսարանի կազմում, երբ 2012 թ. NBA դրաֆթի առաջին համարով ընտրվում է «Հորնեթսի» («Պելիկանս») կողմից։ Խաղում է ծանր հարձակվողի և կենտրոնականի դիրքերում։ Հասակը կազմում է 208 սմ, իսկ քաշը՝ 102 կգ։ Դեյվիսն ունեցել է բավականին հաջող կարիերա թե ավագ դպրոցում, և թե համալսարանում։
Էնթոնի Դեյվիս Anthony Davis | |||||
Ակումբ | Լոս Անջելես Լեյքերս | ||||
---|---|---|---|---|---|
Դիրքը | Ծանր հարձակվող/ կենտրոնական | ||||
Համար | № 21 | ||||
Ի ծնե տրված անունը | Էնթոնի Դեյվիս կրտսեր Anthony Davis, Jr. | ||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 11, 1993 (31 տարեկան) | ||||
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս ԱՄՆ | ||||
Ազգություն | Ամերիկացի | ||||
Հասակ | 208 սմ | ||||
Քաշ | 102 կգ | ||||
Դպրոց | Հեռանկարների չարտերային դպրոց (Չիկագո, Իլինոյս) | ||||
համալսարան | Կենտուկի (2011-2012) | ||||
Դրաֆթի տարի | 2012 / ռաունդ` 1 / ընտր.` 1-ին | ||||
Դրաֆթ ակումբ | Նյու Օռլեանս Հորնեթս | ||||
Կարիերայի պատմություն | |||||
Նյու Օռլեանս Պելիկանս (2012–2019) Լոս Անջելես Լեյքերս (2019–այժմ) | |||||
Մրցանակներ | |||||
| |||||
|
2012 թվականի մայիսին, երբ պարզ է դառնում, որ Լոնդոնի ամառային օլիմպիական խաղեր մեկնելու համար նշանակված ԱՄՆ բասկետբոլի ազգային հավաքականի մի քանի մարզիկներ վնասվածքի պատճառով չեն մասնակցի խաղերին (հատկապես՝ Դուայթ Հովարդը), առաջադրվում է Դեյվիսի և Գրեգ Մոնրոյի («Դետրոյթ Փիստոնս») թեկնածությունը՝ զբաղեցնելու մեկնարկային կենտրոնականի թափուր տեղը։ Ի վերջո, նախապատվությունը տրվում է Դեյվիսին, ով Էմեկա Օկաֆորից հետո (Աթենք 2004) դառնում է երկրորդ բասկետբոլիստը NBA-ի պատմության մեջ, ով NBA-ում դեռ ոչ մի խաղ չանցկացնելով ներկայացրել է Միացյալ Նահանգները օլիմպիական խաղերում։ Հավաքականի կազմում Դեյվիսը դառնում է ոսկե մեդալակիր։