ամերիկացի գրող, օդաչու From Wikipedia, the free encyclopedia
Էնն (Աննա) Լինդբերգ, (անգլ.՝ Anne Morrow Lindbergh, մինչ ամուսնությունը՝ անգլ.՝ Anne Spencer Morrow, հունիսի 22, 1906[1][2][3][…], Էնգլվուդ, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - փետրվարի 7, 2001[4][1][2][…], Barnet, Քալեդոնիա շրջան (Վերմոնտ), Վերմոնտ, ԱՄՆ), ամերիկուհի գրող և օդաչու։
Էնն Լինդբերգ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22, 1906[1][2][3][…] |
Ծննդավայր | Էնգլվուդ, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 7, 2001[4][1][2][…] (94 տարեկան) |
Մահվան վայր | Barnet, Քալեդոնիա շրջան (Վերմոնտ), Վերմոնտ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սմիթ Քոլեջ և Դուայթ-Էնգլվուդ դպրոց |
Մասնագիտություն | գրող, օդաչու, օրագրի հեղինակ, բանաստեղծուհի և glider pilot |
Ամուսին | Չարլզ Լինդբերգ |
Ծնողներ | հայր՝ Dwight Morrow?, մայր՝ Elizabeth Cutter Morrow? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Anne Spencer Lindbergh?, Jon Lindbergh?, Reeve Lindbergh?, Charles Augustus Lindbergh Jr.?, Land Lindbergh? և Scott Lindbergh? |
Anne Morrow Lindbergh Վիքիպահեստում |
Օդաչու Չարլզ Լինդբերգի կինը։
Հայրը՝ Դուայթ Մորրոուն եղել է J.P. Morgan & Co. ընկերության գործընկեր, ԱՄՆ-ի դեսպանը Մեքսիկայում և Նյու Ջերսի նահանգի սենատորը, իսկ մայրը՝ Էլիզաբեթ Մորրոուն, եղել է ուսուցչուհի և բանաստեղծ, պայքարել է կանանց իրավունքների համար։
Էննը եղել է չորս երեխաներից երկրորդը։ Նրա ավագ քույրերը եղել են Էլիզաբեթը և Կոնստանսը, իսկ կրտսեր եղբոր անունը Դուայթ էր։ Բոլոր երեխաներին ծնողները դաստիարակում էին կալվինական ոգով։ 1924 թվականին Նյու Յորքի Chapin School դպրոցն ավարտելուց հետո Էննը հաճախել է Սմիթ քոլեջ, որն ավարտել է 1928 թվականին՝ հասարակական գիտությունների բակալավրի աստիճանով։ Արդեն այստեղ նա սկսել է գրել իր առաջին ստեղծագործությունները։
Չարլզ Լինդբերգի հետ նա ծանոթացել է 1927 թվականի դեկտեմբերի 21-ին Մեխիկոյում։ Էննին Մեխիկո էր հրավիրել իր հայրը։ Էնն Մորրոուն և Չարլզ Լինդբերգը ամուսնացել են 1929 թվականի մայիսի 27-ին Էնգլվուդում՝ փակ արարողակարգով։ Լինդբերգը կնոջը սովորեցրել է թռչելու արվեստ, իսկ նավագնացություն սովորել է Հարոլդ Գատտիի մոտ։ 1930 թվականին Էննը դարձել է առաջին ամերիկացի կինը, որը ստացել է օդաչուի վկայական։
1930 թվականի հունիսի 22-ին նրանց ընտանիքում ծնվել է առաջին երեխան՝ Չարլզը, որի ողբերգական ճակատագիրը հայտնի է դարձել աշխարհով մեկ։ Նրանից հետո ընտանիքում ծնվել են ևս հինգ երեխա՝ Ջոնը, Լենդը, Սքոթը, Աննան և Ռիվը։
1930-ական թվականների վերջերին Էննը և Չարլզը հրավիրվել են Եվրոպա։ Գերմանիայում Չարլզ Լինդբերգը հիացել է բարձրակարգ ավիացիոն արդյունաբերությամբ։ 1939 թվականի ապրիլին Լինդբերգները վերադարձել են Միացյալ Նահանգներ։ Պատերազմի ավարտից հետո Էննը զբաղվել է գրական գործունեությամբ՝ հասնելով բազմաթիվ հաջողությունների։
Նրանց ընտանիքը ապրել է տարբեր վայրերում՝ ԱՄՆ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Հավայան կղզիներում։
1990-ականների սկզբին Էննը դարձել է հաշմանդամ և ապրել է Կոնեկտիկուտում, որտեղ նա 24 ժամյա օգնություն է ստացել բուժաշխատողների կողմից։ 1999 թվականին Վերմոնտում, իր դուստր Ռիվին այցելելուց հետո, նա ստացել է թոքաբորբ, որից հետո ապրել է Ռիվի հետ՝ առանձին տան մեջ։ Մահացել է ուղեղի կաթվածից՝ Պասսումպսիկում։ Նրան դիակիզել են[6]։
Էնն Լինդբերգը ստացել է բազմաթիվ մրցանակներ ինչպես իր գրական ստեղծագործությունների, այնպես էլ օդագնացության մեջ ունեցած իր հաջողությունների համար։ 1933 թվականին նա ստացել է US Flag Association Cross of Honor[7] մեդալ անդրատլանտյան թռիչքի համար։ 1934 թվականին նա պարգևատրվել է Համմարդ մեդալով՝ ամուսնու հետ դեպի հինգ մայրցամաք կատարած թռիչքների համար (անցել են ավելի քան 64000կմ)[8]։
1993 թվականին Women in Aerospace կազմակերպությունը նրան ներկայացրել է մրցանակ՝ իր նվաճումների, ճանաչման և ավիացիոն-տիեզերական դաշտի զարգացման գործում ունեցած ավանդի համար։ Էնն Լինդբերգի անունն ընդգրկվել է Ազգային ավիացիայի փառքի սրահում (1979), Կանանց ազգային փառքի սրահում (1996), Նյու Ջերսիի Փառքի ավիացիոն սրահում և ավիացիայի կուրսանտ-կանանց միջազգային փառքի սրահում (1999):
Նրա առաջին ստեղծագործությունը եղել է «Հյուսիսից դեպի արևելք» գիրքը (1935), երկրորդը՝ «Լսի՛ր քամի» (1938), որոնք նույնպես արժանացել են մեծ մրցանակների։ Լինդբերգը արժանացել է Սուրբ Քրիստոֆորի մրցանակի՝ «Պատերազմի հետ և առանց նրա» օրագրի համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.