From Wikipedia, the free encyclopedia
Էնն Ռայքինգ (անգլ.՝ Ann Reinking, նոյեմբերի 10, 1949[1][2], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ - դեկտեմբերի 12, 2020[3], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի պարուհի, խորեոգրաֆ և դերասան, առավել հայտնի է մյուզիքլներում իր աշխատանքով։ Թոնի և Լոուրենս Օլիվիեի մրցանակների դափնեկիր։
Էնն Ռայնքինգ անգլ.՝ Ann Reinking | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1949[1][2] |
Ծննդավայր | Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 12, 2020[3] (71 տարեկան) |
Մահվան վայր | Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Bellevue High School? |
Մասնագիտություն | դերասանուհի, պարուսույց, պարուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին | Herbert Allen, Jr.? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ann Reinking Վիքիպահեստում |
Ռայքինգը ծնվել է Վաշինգտոն նահանգում՝ Սիեթլում՝ Ֆրենսիս Ռեյքինգի և Վոլտեր Ռեյքինգի ընտանիքում, մեծացել է Բելվյուում[6][7]։
Նա առավել մեծ հաջողության է հասել «Կոկո» (1969), «Հենց այստեղ» (1947), «Չիկագո» (1977), «Սիրելի Չարիթի» (1986) մյուզիքլներում խաղացած դերերով։ Հայտնի է նաև մի շարք ֆիլմերի դերերով՝ «Էննի» (1982), «Միքի և Մոդ» (1984)։
Ռայքինգը չորս անգամ ամուսնացած է եղել և երեք անգամ՝ ամուսնալուծված։ Ունի մեկ որդի՝ Քրիստոֆերը, որի հայրը գործարար Ջեյմս Ստյուարտն է[8][9]։ Նա նաև հարաբերություններ է ունեցել խորեոգրաֆ Բոբ Ֆոսի հետ[10]։
Ռայքինգը մահացել է 2020 թվականի դեկտեմբերի 12-ին 71 տարեկանում Սիեթլում՝ Վաշինգտոն նահանգում։ Ինչպես հայտնում է Variety-ը նա մահացել է քնած ժամանակ։ Այդ փաստը հաստատել է նաև նրա մենեջերը։ Մահվան պատճառը չի հայտնվում[11]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
1978 | Կինո, կինո | Movie Movie | Թրաբլս Մորան | Հատված՝ «Dynamite Hands» |
1979 | Ողջ այս ջազը | All That Jazz | Քեյթ | |
1982 | Էնն | Annie | Գրեյս Ֆարել | |
1984 | Միքի և Մոդ | Micki & Maude | Միքի Սելինջեր |
Տարի | Հայերեն վերնագիր | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
1972 | Լեյզան, «Զ»-ի հետ | Liza with a Z | Պարուհի | Տիտրերում նշված չէ |
1974 | Էնդի Վիլյամսը ներկայացնում է | Andy Williams Presents | Պարուհի | Հեռուստատեսային ֆիլմ |
1976 | Էլլերի Քուին | Ellery Queen | Լորելեյ Ֆարնսուորտ | Էպիզոդ։ «The Adventure of the Eccentric Engineer» |
1977 | Անդրոսի նպատակները | The Andros Targets | Լորա Հարփեր | Էպիզոդ՝ «The Surrender» |
1987 | Շոյ Քոսբի | The Cosby Show | Ջիլ Քելի | Էպիզոդ՝ «Bald and Beautiful» |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.