Էուջենիո Մոնտալե
From Wikipedia, the free encyclopedia
Էուջենիո Մոնտալե (իտալ.՝ Eugenio Montale, հոկտեմբերի 12, 1896(1896-10-12)[1][2][3][…], Ջենովա, Իտալիա[4][2] - սեպտեմբերի 12, 1981(1981-09-12)[5][6][7][…], Միլան, Իտալիա[2]), իտալացի բանաստեղծ։ Հերմետիզմի ներկայացուցիչ։
Էուջենիո Մոնտալե իտալ.՝ Eugenio Montale | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1896(1896-10-12)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ջենովա, Իտալիա[4][2] |
Վախճանվել է | սեպտեմբերի 12, 1981(1981-09-12)[5][6][7][…] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Միլան, Իտալիա[2] |
Գերեզման | Cemetery of San Felice a Ema |
Մասնագիտություն | բանաստեղծ, լրագրող, թարգմանիչ, քաղաքական գործիչ, գրադարանավար, արձակագիր, խմբագիր, երաժշտական քննադատ և գրական քննադատ |
Լեզու | իտալերեն |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Ուշագրավ աշխատանքներ | Ossi di seppia?, Le occasioni?, La bufera e altro?, Satura?, Xenia?, Dinard butterfly? և Auto da fé? |
Կուսակցություն | Իտալական հանրապետական կուսակցություն |
Աշխատավայր | Gabinetto Vieusseux? |
Պարգևներ | |
Ամուսին | Դրուզիլլա Տանցի |
Eugenio Montale Վիքիպահեստում |
Մոնտալեի 20—30-ական թվականների քնարերգության («Սեպիի խեցիները», 1925, «Պատահականություններ», 1939, ժողովածուներ) ընդհանուր տոնայնությունը մարդու անհաստատ գոյության, մենակության զգացողությունն է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի և դիմադրության շարժման տարիներին Մոնտալեն հանդես է եկել ֆաշիզմի անմարդկայնության դեմ («Հիտլերյան գարուն», 1943, բանաստեղծություն)։ Ետպատերազմյան պոեզիայում Մոնտալեն ձգտել է դուրս գալ հոռետեսության շրջանակներից («Փոթորիկ և այլ բանաստեղծություններ», 1956)։ «Մատուրա» (1972) ժողովածուում քնարական ներքին մենախոսությունը հագեցած է արդիականության նախանշաններով, մարդասիրական մոտիվները զուգորդվում են սոցիալական հեգնանքի հետ։ Իտալական մշակույթին մատուցած ծառայության համար 1966 թվականից նա համարվում է ցմահ սենատոր։ Նոբելյան մրցանակի դափնեկիր (1975)։