From Wikipedia, the free encyclopedia
Էպատաժ (ֆր.՝ épatage), ընդունված նորմերն ու կանոնները խախտող, սկանդալային, հանդուգն, գրգռիչ վարք կամ տեսք։ Հակադրվում է հասարակությունում ընդունված իրավական, բարոյական, սոցիալական և այլ նորմերի։ Հատուկ է ավանգարդային և հատկապես՝ մոդեռնիստական արվեստին[1]։
«Էպատաժ» եզրը համապատասխանում է ժարգոնային ֆր.՝ épatage՝ «մեկին ոտք գցել» արտահայտությանը[2]։ Բառը ժարգոնային է և գրական ֆրանսերենում գոյություն չունի, առաջացել է ֆր.՝ épater բայից, որը նշանակում է շշմեցնել, զարմացնել, (բառացի նշանակությունը «գավաթի ոտքը ջարդել»)։ Ժարգոնային լեզուն առաջացել է 1835 թվականին[2], և հիմնականում անփոփոխ անցել է այլ լեզուների դրանից հետո[3]։
Էպատաժի հասկացությունը ծագել է գեղարվեստի միջավայրում, բայց ծագման պատճառների և ժամանակակից արվեստում նրա դերի մասին կան տարբեր կարծիքներ։ Էպատաժը սկսել է ժողովրդականություն վայելել մոդերնիզմի առաջացման հետ։ Ընդունված կարծիք է, թե էպատաժը օտար է դասական արվեստին[1]։ Ըստ մեկ այլ կարծիքի էպատաժի արմատները անտիկ արվեստում են։
Որոշ հեղինակներ պնդում են, որ էպատաժը ժամանակակից արվեստի բաղկացուցիչ մասն է։ Ըստ Մաքսիմ Շապիրի[4], ավանգարդային արվեստում պրագմատիզմը առաջին պլան է եկել։ Առաջնային է դառնում արվեստի գործունությունը, որը միտված է զարմացնելու, տակնուվրա անել ու վրդովել։ Բնականաբար, նման արվեստը արժեքը ուղիղ համեմատական է ռեակցիային։ Նման կարծիքի է նաև Ի․ Վովչարենկոն՝
Սկանդալը, որպես նորարական ձգտումների հաճախակի հետևանք, ձևափոխվում է էպատաժի՝ գեղարվեստական որոնումների ինքնահռչակ պատճառի։ Եթե նորի փնտրումը սկանդալ է առաջացնում, ապա բուն սկանդալի որոնումը, բերում է նոր հայտնագործությունների։ - Ի․ Վովչարենկո[5] |
Скандал, как частое следствие новаторских устремлений, трансформируется в эпатаж — самопровозглашённую причину художественных поисков. Если поиск нового нередко влечёт за собой скандал, то поиск самого скандала, соответственно, ведёт к новым открытиям.
Այլ հետազոտողներ էպատաժը կապում են արվեստագետի հոգեբանական վիճակի հետ։ Ե․ Ռոգալյովը դիտարկում է էպատաժը որպես ելք անորոշ և անկայուն վիճակից, ժամանակակից մշակույթների բախման արդյունքում, առաջացած մեկ «մշակութային մատրիցայի» բացակայությունից[6]։
Ալբեր Կամյուն[7] գտնում է, որ էպատաժը «մետաֆիզիկական ընդվզման» ծայրահեղ վիճակն է։ Ընդ որում էպատաժը «բացարաձակ մերժման մեջ առանձնացած» արվեստագետի անօգուտ ընդվզումն է։
Էպատաժը հաճախ օգտագործվում է գովազդում և մարկետինգում վաճառվող ապրանքի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու նպատակով։
Էպատաժային գովազդներում հաճախ օգտագործվում են ոչ ցենզուրային կամ վիրավորական նյութեր կամ տեքստեր, ինչը արգելված է շատ երկրների օրենսդրությամբ և օրենքով պատասխանատվության ենթարկելու օրինակներ կան[8]։
Վովչարենկոյի հոդվածից
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.