Առաջին համաշխարհային պատերազմի դարաշրջանի գերմանական հետևակային գեներալ From Wikipedia, the free encyclopedia
Էրիխ Լյուդենդորֆ (գերմ.՝ Erich Friedrich Wilhelm von Ludendorff, ապրիլի 9, 1865[1][2][3][…], Kruszewnia, Gmina Swarzędz, Պոզնանի պովյատ, Greater Poland Voivodeship, Լեհաստան - դեկտեմբերի 20, 1937[4][1][2][…], Մյունխեն[5]), գերմանացի ռազմական և քաղաքական գործիչ, հետևակի գեներալ (1916)։ «Տոտալ պատերազմ» հասկացության հեղինակ, որի մասին կյանքի վերջին տարիներին պատմել է իր «Տոտալ պատերազմ» գրքում[7]։
Էրիխ Լյուդենդորֆ | |
Կուսակցություն՝ | Ազատության գերմանական ազգային կուսակցություն, Մեծ գերմանական ազգային-սոցիալիստական ազգային շարժում և Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Royal Prussian Main Cadet Institute? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, սպա, ինքնակենսագիր, զորավար և գրող |
Ծննդյան օր | ապրիլի 9, 1865[1][2][3][…] |
Ծննդավայր | Kruszewnia, Gmina Swarzędz, Պոզնանի պովյատ, Greater Poland Voivodeship, Լեհաստան |
Վախճանի օր | դեկտեմբերի 20, 1937[4][1][2][…] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Մյունխեն[5] |
Թաղված | Neuer Friedhof Tutzing |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն և Նացիստական Գերմանիա |
Ամուսին | Մաթիլդ Լուդենդորֆ և Margarethe Ludendorff? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
1894 թվականից ծառայել է Գլխավոր շտաբում։ 1908-1912 թվականներին եղել է գլխավոր շտաբի օպերատիվ բաժնի պետ, Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում՝ 2-րդ բանակի օբերկվարտիրմայստեր, 8-րդ բանակի շտաբի պետ, իսկ 1914 թվականի նոյեմբերից՝ Արևելյան ռազմաճակատի շտաբի պետ, 1916 թվականի օգոստոսից՝ գլխավոր հրամանատարության շտաբի 1-ին գեներալ-կվարտիրմայստեր։ Լինելով գեներալ Պ. Հունդենբուրգի անմիջական օգնականը՝ Լյուդենդորֆը փաստորեն ղեկավարել է Գերմանիայի ողջ զինված ուժերը, երկրում հաստատել ռազմական վարչակարգ։ Ակտիվորեն մասնակցել է 1920 թվականի կապի խռովությանը։ Մտերմանալով նացիոնալ-սոցիալիստների հետ՝ 1923 թվականի նոյեմբերին Ադոլֆ Հիտլերի հետ գլխավորել է Գարեջրային հեղաշրջումը։ Հուշագրությունների և մի շարք ռազմատեսական աշխատությունների հեղինակ է[8]։
Լյուդենդորֆը ծնվել է Պոզնանիի մոտ գտնվող Կրուշևնյա գյուղից ոչ շատ հեռու գտնվող մի կալվածքում (Ներկայումս՝ Լեհաստան)։ Ավգուստ Վիլհելմ Լյուդենդորֆի որդին է (1833֊1905), աստղագետ Հանս Լյուդենդորֆի ավագ եղբայրը։ Թեև Լյուդենդորֆը չէր պատկանում յունկերության դասին, նա մոր՝ Կլարա Ժանետա ֆոն Տեմպելհոֆի կողմից (Ֆրիդրիխ Ավգուստ Նապոլեոն ֆոն Տեմպելհոֆի և Ժանետա Վիլհելմինա Ձեմբովսկայայի դուստրն էր՝ գերմանացված լեհական ընտանիքից) հեռավոր կապ ուներ վերջիններիս հետ։
Մեծացել է ընտանեկան կալվածքում և նախնական կրթությունն ստացել տնային պայմաններում (նրա ուսուցիչը մորաքույրն էր)[9]։ Մաթեմատիկայի և աշխատանքային էթիկայի գերազանց իմացության շնորհիվ ընդունվում է Պլյոնի կադետական դպրոց[9], որն ավարտել են բազում գերմանացի սպաներ։
Չնայած ազնվական ծագմանը՝ Լյուդենդորֆն ամուսնանում է Մարգարետ Շմիդտի հետ։
18 տարեկանում ստանալով սպայի կոչում՝ սկսում է խոստումնալից զինվորական կարիերա։ 1894 թվականին տեղափոխվում է գերմանական բանակի Գլխավոր շտաբ և 1904-1913 թվականներին գլխավորում մոբիլիզացման ստորաբաժանումը։ Ֆոն Լյուդենդորֆը մասնակցում է Շլիֆենի ծրագրի մանրամասն մշակմանը, մասնավորապես, Լիեժի շրջակայքում գտնվող բելգիական ամրաշինական կառույցների ոչնչացմանը։ Նա նաև փորձում էր գերմանական բանակին պատրաստել վրա հասնող պատերազմին։
1913 թվականին սոցիալ-դեմոկրատներն ավելի հզոր կուսակցություն դարձան Ռայխստագում։ Նրանք կրճատեցին բանակի ֆինանսավորումը, նոր ռազմամթերքի մշակման գումարները։ Զգալի միջոցներն ուղղվում էին ռազմածովային ուժերի զարգացմանը։ Անհանդուրժող բնավորության պատճառով ֆոն Լյուդենդորֆը հեռացվեց Գլխավոր շտաբում զբաղեցրած պաշտոնից և նշանակվեց հետևակային դիվիզիայի հրամանատար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.