Էրիկ Մամիջանյան
From Wikipedia, the free encyclopedia
Էրիկ Արտաշեսի Մամիջանյան (օգոստոսի 7, 1936(1936-08-07)[1], Կիսլովոդսկ[1] - հունիսի 16, 2023(2023-06-16), Երևան, Հայաստան), հայ խորհրդային ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1975 թ.), պրոֆեսոր (1980 թ.)։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մամիջանյան (այլ կիրառումներ)
Էրիկ Մամիջանյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 7, 1936(1936-08-07)[1] Կիսլովոդսկ[1] |
Մահացել է | հունիսի 16, 2023(2023-06-16) (86 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] և Երևանի ֆիզիկայի ինստիտուտ[1] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1958)[1] |
Կոչում | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1] |
Գիտական աստիճան | պրոֆեսոր[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Հայր | Արտաշես Մամիջանյան |
Ավարտել է Երևանի համալսարանը (1958 թ.), ուր և աշխատել է մինչև 1970 թվականը։ 1970 թվականից եղել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթների բաժնի վարիչը։ Աշխատանքները վերաբերում են գերբարձր էներգիայի տարրական մասնիկների ֆիզիկային։ Զբաղվել է 1011-1013 էվ էներգետիկ տիրույթի նեյտրոնմիջուկային փոխազդեցության կոմպլեքսային հետազոտությամբ, մասնակցել տիեզերական ճառագայթներում լիցքավորված հադրոնների նույնականացման աշխատանքներին։ Մշակել է իոնացման կալորիմետրի և նեյտրոնային սուպերմոնիտորի հնարավորությունների ընդլայնման մեթոդաբանությունը, ուսումնասիրել իոնացման կալորիմետրի և էմուլսիոն ու տրեկային դետեկտորների զուգակցման պրոբլեմը։