Ընդհանուր հավասարակշռության տեսություն
From Wikipedia, the free encyclopedia
Ընդհանուր հավասարակշռության տեսությունը տնտեսագիտության մեջ փորձում է բացատրել առաջարկի, պահանջարկի և գների վարքագիծը ամբողջ տնտեսության, ընդհանուր առմամբ, մի քանի կամ շատ փոխազդող շուկաների հետ՝ փորձելով ապացուցել, որ առաջարկի և պահանջարկի փոխազդեցությունը կհանգեցնի ընդհանուր հավասարակշռությանː Ընդհանուր հավասարակշռության տեսությունը տարբերվում է մասնակի հավասարակշռության տեսությունից, որը վերլուծում է տնտեսության որոշակի մասը՝ այլ հավասար պայմաններումː Ընդհանուր հավասարակշռության պայմաններում մշտական ազդեցությունները համարվում են ոչ տնտեսական, հետևաբար դրանք դուրս են ըդհանուր տնտեսական վերլուծությունների շրջանակներից[1] ː Ոչ տնտեսական ազդեցությունները տնտեսական փոփոխականների փոփոխության դեպքում կարող են լինել ոչ կայուն, և կանխատեսման ճշգրտությունը կարող է կախված լինել տնտեսական գործոնների անկախությունիցː
Ընդհանուր հավասարակշռության տեսությունը և՛ ուսումնասիրում է տնտեսությունները՝ օգտագործելով հավասարակշռության գնագոյացման մոդելը, և՛ փորձում է որոշել, թե որ հանգամանքներում կպահպանվեն ընդհանուր հավասարակշռության ենթադրությունները։ Տեսությունը հիշատակվում է 1870-ական թվականներից, մասնավորապես, ֆրանսիացի տնտեսագետ Լեոն Վալրասի (Léon Walras)՝ 1874 թվականի «Մաքուր տնտեսագիտության տարրեր» աշխատության մեջ[2] ː Տեսությունն իր ժամանակակից ձևին հասավ 1950-ական թվականներին Լայոնել Վ. ՄակՔենզիի (Վալրասիական տեսություն), Քեննեթ Էրրոուի և Ժերար Դեբրյոի (Հիկսյան տեսություն) աշխատություններովː