Ընտրություն (վեպ)
վեպ / From Wikipedia, the free encyclopedia
«Ընտրություն», ամերիկյան պատանեկան հակաուտոպիական վեպ, հրատարակված է 2012 թվականին, վեպի հեղինակն է Քիրի Քասը[1]։ Գիրքը հրատարակվել է 2012 թվականի ապրիլի 24-ին HarperTeen հրատարակչության կողմից։ 2013 թվականին հրատարակվել է վեպի «Էլիտա» սիքվելը[2] և հաջորդող «The Prince» նովելը, գրվել են այդ նույն իրադարձությունների մասին, բայց ուրիշ դեպքից[3], երրորդ վեպը «Միակը» հրատարակվել է 2014 թվականին։ 2014 թվականին «Ընտրություն» և «Էլիտա» վեպերը հրատարակվել են Ռուսաստանում Азбука հրատարակչության կողմից[4]։ 2014 թվականին հրատարակվել է «Միակը» գիրքը։ 2015 թվականին «Ժառանգորդուհին» վեպերի շարքի շարունակությունը։ 2016 թվականի մայիսի 3-ին հրատարակվել է «Թագը» վեպերի շարքի շարունակությունը։
Ընտրություն The Selection | |
---|---|
Հեղինակ | Քիրի Քաս |
Տեսակ | գրավոր աշխատություն և գրքերի շարք |
Ժանր | Հակաուտոպիա Գրականություն դեռահասների համար Վեպ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 2012 թվական |
Հաջորդ | «Էլիտա» |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | ԱՄՆ HarperTeen Ռուսաստան Азбука |
Հրատարակման տարեթիվ | 2014 թվական |
ԳՄՍՀ | 0-06-205993-9 |
OCLC | 757484481 |
Գրքի մասին խոսելիս, Քիրի Քասը հայտարարել է, որ նրա համար ոգեշնչում են եղել Էսֆիրի և Մոխրոտիկի պատմությունները և տարբերությունները այս երկու հերոսների միջև, նրանց զարգացումը և ներկայացումը այն մասին, թե արդյոք նրանք դարձել են երջանիկ կյանքում[5]։ Ինչպես նաև նա նշել է, որ ի տարբերություն իր մյուս աշխատանքների, նա այս վեպը գրել է «հենց սկզբից մինչև վերջ»[6]։
Վաճառվել է գրքի 3,5 միլիոն նմուշ ամբողջ աշխարհում, և ստորագրվել են երկու այլ պայմանագրեր երկու գլխի համար։ HarperTeen հրատարակչությունը ստորագրել է երկու պայմանագիր հաջորդող շարքերի 32 լեզուներով հրատարակման համար։