Թագավորի նոր զգեստը
դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը / From Wikipedia, the free encyclopedia
Թագավորի նոր զգեստը (դան․՝ Kejserens nye klæder), դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթներից։ Առաջին անգամ տպագրվել է 1837 թվականի ապրիլի 7-ին «Հեքիաթներ, որ պատմվել են երեխաներին» (դան․՝ «Eventyr fortalte for Børn») մանկական պատմությունների ժողովածուում։
Արագ փաստեր Թագավորի նոր զգեստը դան․՝ Kejserens nye Klæder, Տեսակ ...
Թագավորի նոր զգեստը դան․՝ Kejserens nye Klæder | |
---|---|
Վիլհելմ Պեդերսենի նկարազարդում | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գրական հեքիաթ |
Հեղինակ | Հանս Քրիստիան Անդերսեն |
Երկիր | Դանիա |
Բնագիր լեզու | դանիերեն |
Հրատարակվել է | ապրիլի 7, 1837[1] |
The Emperor's New Clothes |
Փակել
Սյուժեն փոխառնվել է Խուան Մանուելի՝ 1335 թվականին տպագրված «Կոմս Լուկանոր» գրքի առաջին մասում տպագրված նովելից։ Այդ փաստը նշված է Անդերսենի օրագրի մեջ, որտեղ նա Կարլ ֆոն Բյուլովի նովելների ժողովածուն հիշատակում է որպես այս պատմության աղբյուր։