![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/73/Tuppence_Middleton_for_Sidewalks.jpg/640px-Tuppence_Middleton_for_Sidewalks.jpg&w=640&q=50)
Թափենս Միդլթոն
անգլիացի դերասանուհի / From Wikipedia, the free encyclopedia
Թափենս Միդլթոն (անգլ.՝ Tuppence Middleton, փետրվարի 21, 1987(1987-02-21)[1][2], Բրիստոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի։ Նա նկարահանվել է այնպիսի կինոնկարներում, ինչպիսիք են «Տանջված» (2009), «Չաթ» (2010), «Մաքուր մաշկ» (2012), «Տրանս» (2013), «Տիկինն անհետանում է» (2013), «Իմիտացիայի խաղ» (2014) և «Յուպիտերի վերելքը» (2015) ֆիլմերը, ինչպես նաև «Ոսկորներ» (2008), «Նոր հնարքներ» (2010), «Ընթրիք ուրբաթ երեկոյան» (2011), «Սինբադ» (2012), «Վարշավայի լրտեսներ» (2013), «Սև հայելի» (2013) և «Ֆիլիպ Ք․ Դիքի էլեկտրական երազներ» (2017) հեռուստասերիալներ։ 2015-2018 թվականներին նա կերտել է Ռայլի Բլուի կերպարը Նեթֆլիքսի «Sense8» հեռուստասերիալում։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 21, 1987(1987-02-21)[1][2] (37 տարեկան) |
Ծննդավայր | Բրիստոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Լոնդոնի արվեստի ուսուցման դպրոցներ և Bristol Grammar School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Միդլթոնը միաժամանակ նկարահանվել է երկու բրիտանական պատմական դրամայում՝ «Դիքենսյան» (2015-2016), որտեղ կատարել է Միս Հավիշամի դերը, և «Պատերազմ և խաղաղություն» (2016), որտեղ կատարել է ռուս արքայադստեր և չարագործ Հելեն Կուրագինայի դերը։ Բացի այդ՝ նա ստացել է Լյուսի Սմիթի դերը 2019 թվականի «Դաունթոն աբբայություն» ֆիլմում։ 2010 թվականին Միդլթոնն առաջադրվել է London Evening Standard Film Awards մրցանակի «Ամենախոստումնալից նորեկ» անվանակարգում։