Թեբե (Եգիպտոս)
From Wikipedia, the free encyclopedia
Թեբե (հին հունարեն՝ Θῆβαι, Διὸς πόλις ἡ μεγάλη), քաղաք Նեղոսի վրա` ներկայիս Կահիրեից մոտ 531 կմ դեպի հարավ, վերին Եգիպտոսի հին մայրաքաղաքը։ Թեբեն հայտնի էր Ամոն աստծուն նվիրված երկու մեծ տաճարներով՝ Կառնակ և Լուքսոր։ Մ.թ.ա. մոտ 1500-1000 թթ., երբ Ամոնը Եգիպտոսի կայսրության պաշտոնական աստվածն էր համարվում, որպես այդ աստծու պաշտամունքի գլխավոր կենտրոն՝ Թեբե էին բերվում անհամար հարստություններ։ Մ.թ.ա. 663 թ., չնայած քաղաքի հեռավորությանը, Ասորեստանի Աշուրբանիպալ արքան գրավեց այն։ Երեմիա և Եզեկիել մարգարեները գուշակել են Աստծու դատաստանը Թեբեի (Նով-Ամոն) և եգիպտական այլ քաղաքների վրա։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թեբե (այլ կիրառումներ)