Թեմիստոկլես
From Wikipedia, the free encyclopedia
Թեմիստոկլես (հին հունարեն՝ Θεμιστοκλῆς, մ.թ.ա. 537 - 459 թթ.), աթենական պետական գործիչ և զորավար։ Թեմիստոկլեսի հիմք դրեց Աթենքի՝ որպես ծովային տերություն կայացմանը, դրանով Աթենական պետության վերելքին։ Մ.թ.ա. 493 թ. դառնալով արքոնտոս՝ նախեձեռնեց Աթենքի ծովային արվարձանի՝ Պիրևս բնակավայրի ամրակայման և այն պետության ծովային բազայի վերածելու աշխատանքներ։ Մ.թ.ա. 490 թ. Մարաթոնի ճակատամարտից հետո հանդես էր գալիս որպես մեծ նավատորմի ստեղծման ջատագով։ Վերջապես, մ.թ.ա. 483 թ. նրան հաջողվում է համոզել աթենացիներին քաղաքի մոտակայքում գտնվող արծաթի հանքից ստացած եկամուտներն ուղղել 200 նավի կառուցման վրա՝ ապագա պարսկական ներխուժմանը նախապատրաստվելու նպատակով։ Այդ նորաստեղծ նավատորմը վճռական դեր խաղաց մ.թ.ա. 480 թ. սեպտեմբերի 20-ին Սալամիս կղզու մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարսիկների ջախջախման գործում։ Վճռական դեր է խաղացել պարսկական ներխուժումից տուժած Աթենքի վերականգման գործում՝ շրջապատելով քաղաքը ամուր պարիսպով։ Մ.թ.ա. 471 թ. աթենական ազնվական շրջանակների խարդավանքների արդյունքում ենթարկվել է օստրակիզմի և աքսորվել Աթենքից։ Երկար դեգերումներից հետո հանգրվանել է Արտաքսերքսես I արքայի մոտ՝ ստանալով նրանից Փոքր Ասիայի մի շարք քաղաքների կառավարման լիազորությունը։ Մահացել է մ.թ.ա. 460 թ. փոքր Ասիայի Մագնեսիում քաղաքում։
Թեմիստոկլես | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 524 |
Ծննդավայր | Աթենք[1] |
Մահացել է | մ. թ. ա. 459 |
Մահվան վայր | Մեանդրայի Մագնեսիա[2] |
Քաղաքացիություն | Հին Աթենք և Աքեմենյան պետություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Ամուսին | Archippe? |
Ծնողներ | հայր՝ Neocles?, մայր՝ Abrotonon? |
Զբաղեցրած պաշտոններ | Աթենքի արխոնտ և ստրատեգոս |
Երեխաներ | Archeptolis?, Mnesiptolema?, Nikomache? և Asia? |
Themistocles Վիքիպահեստում |