հայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Թեոդոր Աքսենտովիչ (լեհ.՝ Teodor Axentowicz, մայիսի 13, 1859[1][2][3][…], Բրաշով, Ռումինիա[4] - օգոստոսի 26, 1938[3][5], Կրակով, Լեհաստան), ծագումով հայ լեհ նկարիչ։
Թեոդոր Աքսենտովիչ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1859[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրաշով, Ռումինիա[4] |
Վախճանվել է | օգոստոսի 26, 1938[3][5] (79 տարեկան) |
Մահվան վայր | Կրակով, Լեհաստան |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա և Կրակովի արվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն[6], գրաֆիկա[6] և արվեստ[6] |
Աշակերտներ | Jakob Glasner? |
Պարգևներ | |
Պաշտոն | ռեկտոր |
Անդամակցություն | Society of Polish Artists "Sztuka"? |
Ամուսին | Iza Giełgud? |
Զավակներ | Jan Axentowicz?, Q112965355?, Q112965344? և Philip Axentowicz?[7] |
Teodor Axentowicz Վիքիպահեստում |
Տարրական կրթությունն ստացել է ծննդավայրում։ Այնուհետև սովորել է Լվովի ռեալական գիմնազիայում։ 1878 թվականին ընդունվել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիան, աշակերտել Վագներ Շանդորին և Բենչուր Գունլային։ 1882-1893 թթ. ապրել է Փարիզում, արվեստը կատարելագործել ֆրանսիացի նշանավոր նկարիչ Դյուրանի մոտ։ 1888 թվականին մասնակցել է Մարսյան դաշտի ցուցահանդեսին, ընտրվել Ֆրանսիայի ակադեմիայի անդամ։ 1893-1895 թթ. ապրել է Լոնդոնում։ 1895 թվականին Կրակովի գեղարվեստի ինստիտուտը նրան հրավիրել է վարելու նկարչության ամբիոնը, իսկ երբ այդ դպրոցը դարձել է ակադեմիա, ընտրվել է ռեկտոր։
Թողել է բազմաթիվ մեծարժեք կտավներ, որոնցից հիշատակության արժանի են «Սառա Բեռնարը Տոսկայի դերում», Վիկտոր Օստվսկու, Անրի Ֆունյեի, Դյուրանովսկու, Լվովի հայ արքեպիսկոպոս Իսահակ Իսահակովիչի և այլ դիմանկարներ։ Պատմա-կոմպոզիցիոն կտավներից են «Վյուզբուրգի գրավումը ֆրանսիացիների կողմից», «Սլավոնների առաջնորդի թաղումը» և այլն։ Հայկական թեմաներով գործերից են՝ «Հայաստանի մկրտությունը», «Հայ գաղթականները Լեհաստանում»։ Ունի նաև հայուհիների դիմանկարներ[8]։
2010-ին ՀՀ Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել Թեոդոր Աքսենտովիչին նվիրված 100-դրամանոց հուշադրամ, որը թողարկվել է «Աշխարհի նկարիչները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակներում[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.