From Wikipedia, the free encyclopedia
Թեոսոֆիա (հին հունարեն՝ θεοσοφία — «Աստվածային իմաստնություն»), օկուլտական շարժում[1]։ Բառի լայն իմաստով՝ Միստիկական աստվածաճանաչողություն, Աստծո գործառույթ, ինչի լույսի ներքո բացվում է ամեն ինչի խորհրդավոր իմացությունը[2]։ Թեոսոֆիան` որպես հասկացություն, արմատներով հանգում է Գնոստիցիզմին և Նեոպլատոնիզմին[1]։ Թեոսոֆիան առավել նեղ իմաստով ընկալվում է որպես Ելենա Բլավատսկայայի Թեոսոֆիա։ 1970-ական և 1980-ական թվականներին թեոսոֆիական խմբերի միջև ծագեց «Նոր դարաշրջան» շարժում (անգլ.՝ New Age)[1]:
Theosophy Վիքիպահեստում |
«Թեոսոֆիա» տերմինը հայտնի է մ.թ. 2-րդ դարից, երբ այն սկսեցին գործածել նեոպլատոնիկներ Ամմոնիուս Սակկասը և նրա աշակերտները, որոնք ստեղծել էին փիլիսոփայական համակարգ, ինչի գլխավոր նպատակն էր հաշտեցնել բոլոր կրոնները՝ միավորելով հավերժական ճշմարտության վրա հիմնված միասնական ունիվերսալ և ընդհանուր էթիկայի համակարգում[3]։
«Արեոպագիտիկներում» «թեոսոֆիա» տերմինն օգտագործվում է որպես «Աստվածաբանություն» տերմինի հոմանիշ։
Ավելի ուշ թեոսոֆիան սկսեցին հակադրել Աստվածաբանությանը՝ հենվելով եկեղեցու հայտնության և Դոգմատների վրա։ Թեոսոֆիան սկսեցին կոչել Աստվածաճանաչողություն միստիկական փորձի միջոցով (Աստվածության հետ անմիջական կապ էքստազի միջոցով)։ Ավելի կոնկրետ՝ թեոսոֆիան մի ուսմունք է աստվածության մասին, որը հենվում է սուբյեկտիվ միստիկ փորձի վրա, բայց, ի տարբերություն մաքուր Միստիկայի, ձգտում է շարադրել այդ փորձը կապակցված համակարգի տեսքով։ Երբ թեոսոֆիան հասկացվում է այդպիսի լայն իմաստով, ապա նրանում ներառվում են Գնոստիցիզմը, նեոպլատոնականությունը, Կաբալան, Հերմետիզմը, Ռոզենկրեյցերիզմը։
Հաճախ թեոսոֆիա անվանում են 16-18-րդ դարերի միստիկ ուսմունքները, որոնք ի հայտ են եկել հիմնականում Բողոքականության միջավայրում։ Այն Ուսուցիչ Էքհարթի, Պարացելսի, Յակոբ Բյոմեի, Էմանուիլ Սվեդենբորգի, Լուի Կլոդ դե Սեն-Մարտենի, Ֆրիդրիխ Քրիստոֆ Էտինգերի, Կոմս Սեն-Ժերմենի ուսմունքն է։ Շատ թեոսոֆներ, օրինակ Պարացելսը, գտնում էին, որ թեոսոֆիան ներառում է ոչ միայն Աստվածության խորհրդի առեղծվածային փորձն, այլ նաև բնության գաղտնիքների բացահայտումն ու հրաշքների իրականացումը։
Ֆրիդրիխ Շելինգի փիլիսոփայությունում «թեոսոֆիա» տերմինը նշանակում էր միստիկական աստվածաճանաչության և ռացիոնալ փիլիսոփայության սինթեզ։ Նա թեոսոֆիային հակադրել է «թեոսոֆիզմը», որը գիտական ճանաչողության հնարավորությունը բացառող միստիցիզմի տեսակ է։
Շելինգից հետո Ֆրանս Կսաֆեր ֆոր Բաադերը և Անտոնիո Ռոզմինի-Սերբատին («Teosofia»), Ֆ.Բ. Տրենտովսկին («Teosofia wszyskich ludów») «թեոսոֆիա» տերմինը կիրառել են որպես իրենց աշխարհայացքի անվանում։
Շելինգի ազդեցությամբ Վլադիմիր Սոլովյով (փիլիսոփա)ի համակարգում հայտնվում է «ազատ թեոսոֆիա» տերմինը։ Ազատ թեոսոֆիան համարվում է ամբողջական գիտություն՝ ռացիոնալ և էմպիրիկ գիտելիքների բարձրագույն սինթեզ։ «Ազատ» բնութագիրն ընդգծում է ավանդական թեոսոֆիայի նկատմամբ տարբերությունը. ազատ թեոսոֆիան քննադատական մտքի, փորձի և առեղծվածային բացահայտումների ստեղծագործական արդյունքն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.