Թթվային անձրև
From Wikipedia, the free encyclopedia
Թթվային անձրև, մթնոլորտում արդյունաբերական արտանետումների (քլորաջրածին (HCl), ծծմբի (ՏO2) ու ազոտի երկօքսիդներ) և խոնավության փոխազդեցության հետևանքով հաճախ առաջանում են թթվային (թթու պարունակող) տեղումներ (անձրև, ձյուն)։
Թթվային անձրևները թթվեցնում են ջրային ավազանները, հողերը՝ հանգեցնելով ձկների և մյուս ջրային օրգանիզմների ոչնչացման, անտառների և մշակաբույսերի աճման կտրուկ նվազման և չորացման։ Թթվային անձրևների ազդեցությամբ ստորերկրյա ջրերում կտրուկ մեծանում է մետաղների, մասնավորապես կապարի, պղնձի, ցինկի, կադմիումի և հատկապես ալյումինի պարունակությունը, որն արմատներով թափանցում Է ծառերի փայտանյութի մեջ և թունավորում կամ ոչնչացնում է բույսերը։ Թթվային անձրևները փոխում են բույսերի վիճակը՝ կախված դրանցում ջրածնի, ծծմբի, ազոտի կոնցենտրացիաներից։ Բույսերի տեսանելի վնասվածքները դիտվում են pH=2-3,6-ի, իսկ աճման խախտումները (առանց վնասվածքի նշանների)՝ pH=3,5-4-ի դեպքերում։ Թթվային անձրևների բացասական ազդեցությունն ուժեղանում է օդում ծանր մետաղների բարձր կոնցենտրացիայի առկայության դեպքում[1]։