Թյուբինգեն (German: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈtyːbɪŋən]]], listen (օգնություն • ինֆո), Swabian: Dibenga), քաղաք Գերմանիայում՝ Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի կենտրոնական հատվածում, այդ երկրամասի մայրաքաղաքից՝ Շտուտգարտից մոտավորապես 30 կիլոմետր դեպի հարավ, Նեկարի և նրա վտակ Ամմերի զույգ ափերին[2]։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Համարվում է Գերմանիայի հնագույն համալսարանական քաղաքներից մեկը. այնտեղ գործող Էբերհարդի և Կառլի անվան համալսարանը հիմնադրվել է 1477 թվականին։ Ուսանողները կազմում են բնակավայրի շուրջ 90.000 բնակչության մեկ երրորդ մասը[3]։ Հենց միայն համալսարանում սովորողների թիվը 2019 թվականին եղել է 27.665[3]: Ուսանողների մեծ թիվը նպաստել է, որ Թյուբինգենը համարվի Գերմանիայի ամենաերիտասարդ քաղաքը. 2015 թվականի դեկտեմբերի տվյալներով այստեղ բնակչության միջին տարիքը կազմել է 39,1 տարի[3]։ Քաղաքը համբավվել է նաև որպես շրջակա միջավայրի համար պայքարի և վեգանության կենտրոններից մեկը[4]։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել