թուրք դերասան From Wikipedia, the free encyclopedia
Թոլգա Սարըթաշ (թուրքերեն՝ Tolga Sarıtaş, մայիսի 30, 1991[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասան։ Նկարահանվել է «Երդում» հեռուստասերիալում, որը ցուցադրվել է թուրքական Star TV-ով։
Թոլգա Սարըթաշը ծնվել է 1991 թվականի մայիսի 30-ին Ստամբուլում[2]։ Մանկուց Թոլգան հետաքրքրվել է երաժշտությամբ։ Հարցազրույցներից մեկում Թոլգան նշել է, որ եթե չդառնար դերասան, զբաղվելու էր երաժշտությամբ։ Դեռ դպրոցական տարիքում սովորել է նվագել կիթառ։ Դեռահաս տարիքում մասնակցել է մի քանի խմբերի համերգների՝ ներառված լինելով երաժշտական խմբերի կազմում։
Մինչև ֆիլմերում և սերիալներում նկարահանվելը, Թոլգա Սարըթաշը խաղացել է թատրոնում։ Կինեմատոգրաֆիայում նրա կարիերան սկսվել է 2006 թվականին։ Նկարահանվելով երկրորդական մի քանի դերերում, նրան հրավիրել են նկարահանվելու Հոյակապ դար հեռուստասերիալում, որտեղ նա պետք է մարմնավորեր Շեհզադե Ջիհանգիրի դերը։ Վերջինս հեռուստասերիալի առանցքային դերերից մեկն էր։ Նրա խաղընկերները դարձան հայտնի թուրք դերասաններ Հալիտ Էրգենչը, Մերյեմ Ուզերլին, Մեհմեդ Գյունսյուրը, Նուր Ֆեթթահօղլուն, Էնգին Օզթյուրքը, Նեբահաթ Չեհրեն, Օքան Յալաբիքը և ուրիշներ։ Հեռուստասերիալը մեծ հեղինակություն ուներ ոչ միայն Թուրքիայում, այլ նաև ողջ աշխարհում։ Հեռուստասերիալում Թոլգան նկարահանվել է 2013- 2014 թվականներին։ Մինչ այդ նա նկարահանվել էր «Սև ամպ» և «Միայնակ ամրոցում» ֆիլմերում։ Հեռուստասերիալում նկարահանվելուց հետո նա մի շարք առաջարկներ է ստացել թուրք տարբեր ռեժիսորներից։ Դրանցից մեկը «Գյունեշի դուստրերը» հեռուստասերիալն էր, որը մեծ հեղինակություն բերեց դերասանին։ Դրանից հետո նա նկարահանվել է նաև «Մեծ արտաքսում» հեռուստասերիալում և «Իմ անունն է Գյուլչեթե» մելոդրամայում։ Նկարահանվել է «Երդում» հեռուստասերիալում, որը ցուցադրվել է թուրքական Star TV-ով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.