անգլիացի գրող, բանաստեղծ պատմաբան From Wikipedia, the free encyclopedia
Թոմաս Ուորտոն (անգլ.՝ Thomas Warton, հունվարի 9 (20), 1728[1][2][3], Բեյսինգսթոուք, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն - մայիսի 21, 1790[1][2][3], Օքսֆորդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), անգլիացի, գրականության պատմաբան, քննադատ և բանաստեղծ, Օքսֆորդի համալսարանի պոեզիայի պրոֆեսոր։ 1785 թվականից մինչև 1790 թվականը եղել է Անգլիայի բանաստեղծ-դափնեկիր։
Թոմաս Ուորտոն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9 (20), 1728[1][2][3] |
Ծննդավայր | Բեյսինգսթոուք, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն |
Վախճանվել է | մայիսի 21, 1790[1][2][3] (62 տարեկան) |
Վախճանի վայր | Օքսֆորդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, պատմաբան, գրական քննադատ և գրականության պատմաբան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Կրթություն | Ուինչեսթեր քոլեջ և Երրորդության քոլեջ |
Աշխատավայր | Օքսֆորդի համալսարան |
Thomas Warton Վիքիպահեստում |
Նա հայտնի է նաև Թոմաս Ուորտոն կրտսեր անվամբ, որով նրան տարբերել են հորից՝ Թոմաս Ուորտոն ավագից (1688-1745), որը նույնպես Օքսֆորդի պոեզիայի պրոֆեսոր է եղել[4]։
Թոմաս Ուորտոնը ծնվել է 1728 թվականի հունվարի 9-ին Բեյսինգտոկ Հեմփշիրում։ Դեռ մանկուց է սկսել բանաստեղծություններ գրել[5]։ Նրա մեծ եղբայրը բանաստեղծ Ջոզեֆ Ուորտոնն է եղել։ Սկզբնական կրթությունը ստացել է տնային պայմաններում հոր կողմից։ Տասնվեց տարեկանում տեղափոխվել է Օքսֆորդի համալսարանի Սուրբ Երրորդություն քոլեջը, որն ավարտել է 1747 թվականին։ Ուորտոնը նույն թվականին ընտրվել է Օքսֆորդի բանաստեղծ-դափնեկիր և նույն պատվին արժանացել է երկրորդ անգամ՝ 1748 թվականին։ Այս պաշտոնում նրա պարտականությունները եղել են համալսարանի ընտրված հովանավորի մասին բանաստեղծություն գրելը, որը նա պետք է կարդար այդ հովանավորի համար հատուկ նշանակված օրը[5]։
Ուորտոնը 1757 թվականին նշանակվել է պոեզիայի պրոֆեսոր Օքսֆորդի համալսարանում։ Այդ պաշտոնում նա եղել է տասը տարի շարունակ[6]։ Ուորտոնը 1771 թվականին նշանակվել է Քիդինգթոնի ռեկտոր Օքսֆորդշիրի կոմսությունում, և այդ պաշտոնում ծառայել է մինչև իր կյանքի վերջը։ 1785 թվականին եղել է Քեմդենի հնագույն պատմության պրոֆեսոր, ինչպես նաև բանաստեղծ-դափնեկիր։ Ուորտոնը եղել է Սեմյուել Ջոնսոնի ընկերն ու մրցակիցը։ Անգլիացի բանաստեղծներ Ջ․ Չոսերը, Դրեյտոնը, Ֆեյրֆաքսը և Սպենսերը մեծ ազդեցություն են ունեցել նրա պոեզիայի վրա։
Ուորտոնը «Անգլիական գրականության պատմության» հիմնական հեղինակն է (1774-1781)[7]։
Թոմաս Ուորտոնը մահացել է 1790 թվականի մայիսի 21-ին Օքսֆորդ քաղաքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.