ամերիկացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Թոմաս Քոուլ (անգլ.՝ Thomas Cole,փետրվարի 1, 1801[1][2][3][…], Բոլթոն, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[1][4] և Bolton le Moors, Միացյալ Թագավորություն[5] - փետրվարի 11, 1848[1][3][6][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Catskill, Գրին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[5][1][4]), ամերիկացի բնանկարիչ, 19-րդ դարի ԱՄՆ ամենաազդեցիկ գեղանկարչական դպրոցներից մեկի՝ Հուդզոն գետի դպրոցի հիմնադիր[7][8]։
Թոմաս Քոուլ անգլ.՝ Thomas Cole | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 1, 1801[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոլթոն, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[1][4] և Bolton le Moors, Միացյալ Թագավորություն[5] |
Վախճանվել է | փետրվարի 11, 1848[1][3][6][…] (47 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Catskill, Գրին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[5][1][4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ և նկարազարդող |
Ոճ | Հուդզոն գետի դպրոց[5] |
Ժանր | բնանկար[5] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Oxbow?, The Voyage of Life?, The Subsiding of the Waters of the Deluge? և The Course of Empire? |
Աշակերտներ | Ֆրեդերիկ Էդվին Չըրչ[5] |
Thomas Cole Վիքիպահեստում |
Թոմաս Քոուլը ծնվել է 1801 թվականին Անգլիայի Բոլթոն քաղաքում։ 1818 թվականին նրա ընտանիքը գաղթել է Միացյալ Նահանգներ և բնակություն հաստատել Օհայո նահանգի Սթյուբենվիլ քաղաքում, որտեղ Քոուլն սկսել է թափառական դիմանկարիչ Սթեյնից սովորել իր մասնագիտության հիմունքները։ Նա առանձնապես հաջողություն չի ունեցել դիմանկարներ նկարելիս, ուստի շուտով սկսել է ուշադրություն դարձնել բնանկաների ստեղծման վրա։
1825 թվականին Քոուլը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ նա կարողացել է իր գործերից մի քանիսը վաճառել հարուստ գործարար Ջորջ Բրուենին, որը շուտով ֆինանսավորել է Քոուլիի ամառային ուղևորությունը դեպի Հուդզոնի հովիտ, որտեղ նա նկարել է այնպիսի հայտնի գործեր, ինչպիսիք են «Կաատերսքիլ ջրվեժը» և «Փաթնեմ նավահանգստի տեսարան»։ Վերադառնալով Նյու Յորք՝ նկարիչը գրախանութի պատուհանին ներկայացրել ուղևորության ընթացքում ստեղծված բնանկարները, որոնք արժանացել են Ջոն Թրամբալի, Էշեր Դյուրանի և Ուիլյամ Դանլեպի ուշադրությանը[9]։ Երիտասարդի բնանկարներով հատկապես տպավորվել է նկարիչ Ջոն Թրամբալը, որը, գտնելով Քոուլին, գնել է նրա գործերից մեկը և ծանոթացրել նրան Ռոբերտ Գիլմորի և Դանիել Ուոդսվորթի հետ, որոնք դարձել են նկարչի հովանավորները։
Բնանկարներից բացի, Քոուլն զբաղվել է այլաբանական գործերի ստեղծմամբ։ Դրանցից ամենահայտնին հինգ նկարների շարքն է՝ «Կայսրության ուղին» (անգլ.՝ «Course of Empire»), ինչպես նաև «Կյանքի ճանապարհոդորությունը» (անգլ.՝ «The Voyage of Life») շարքը, որը բաղկացած է մարդու կյանքի չորս ժամանակահատվածներին նվիրված նկարներից՝ մանկություն, պատանեկություն, հասունություն և ծերություն։
Քոուլը դարձել է Հուդզոն գետի դպրոցի հիմնադիրը, որն ընդգրկել է հիսունից ավելի բնանկարիչներ։ Դպրոցը փառաբանել է Ամերիկայի վայրի բնությունը և կասկածի տակ առել տեխնոլոգիական առաջընթացի նպատակահարմարությունը։ Դպրոցի նկարիչների գործերում բնությունը նկարագրվել է որպես կուսության և մաքրության չափանիշ՝ դրանով իսկ ընդգծելով դրա ծագման աստվածային բնույթը[10]։
Թոմաս Քոուլն ամուսնացած է եղել, ունեցել է 5 երեխա[11]։ Մահացել է 1848 թվականի փետրվարի 11-ին Քեթսկիլում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.