գրող From Wikipedia, the free encyclopedia
Թոմաս դե Քվինսի, կամ Դե Քվինսի (Thomas de Quincey, Մանչեսթեր, Անգլիա-Էդինբուրգ, Շոտլանդիա), անգլիացի գրող, էսսեիստ, հայտնի հեղինակ «Ափիոն օգտագործող անգլիացու խոստովանությունները» (անգլ.՝ Confession of an English Opium-Eater; 1822)։
Թոմաս դե Քվինսի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1785[1][2][3][…] |
Ծննդավայր | Մանչեսթեր, Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 8, 1859[1][2][3][…] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Գերեզման | St Cuthbert's Church, Edinburgh |
Մասնագիտություն | լեզվաբան, լրագրող, գրող, վիպասան, թարգմանիչ, ինքնակենսագիր, արձակագիր, ակնարկագիր, գրական քննադատ և փիլիսոփա |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Բրեյսնոուզ քոլեջ, Վուստեր քոլեջ, Մանչեստրի Քերականական դպրոց և King Edward's School? |
Զավակներ | Paul Frederick de Quincey? և Florence Elizabeth De Quincey? |
Thomas De Quincey Վիքիպահեստում |
Թոմաս Կվինսին ծնվել է Մանչեսթերի հարուստ Կոմերսանտի ընտանիքում։ 1796 թվականին, Թոմասի հոր մահից երեք տարի անց, ընտանիքը Քվինսիի ազգանունը փոխեց Դե Կվինսի և տեղափոխվեց բատ, որտեղ Թոմասի մայրը նրան ընդունեց King Edward ' s School-ում սովորելու։
1800 թվականին Դե Կվինսին ավարտել է դպրոցը և պատրաստվում էր ընդունվել Օքսֆորդի համալսարան, սակայն համալսարան ընդունվելու փոխարեն փախել է տնից։ 1802 թվականին նա Լոնդոնում էր առանց փողի, քաղցած, բայց միևնույն է չէր պատրաստվում տուն վերադառնալ։ Նա շատ վատ դրության մեջ էր գտնվում։ Թոմասը սկսեց հետաքրքրվել պոեզիայով, մասնավորապես Ուիլյամ Ուորդսվորթի խոսքերով։
1803 թվականին Թոմաս դե Կվինսին ընդունվել Է Օքսֆորդի համալսարան։ Նույն ժամանակահատվածում նա կախվածություն ձեռք բերեց թմրանյութերից աստիճանաբար ավելացնելով դոզան և հասցնելով օրական 8000 կաթիլի։
1816 թվականին Դե Կվինսին ամուսնացել է։ Նրա կինը Մարգարեթը, ծնեց նրան ութ երեխա որոնցից 5-ը մահացան վաղ տարիքում, իսկ երեք դուստրերը փրկվեցին։ 1837 թվականին Դե Կվինսի կինը մահացել է։
1821 թվականին Դե Կվինսին առանձին գիրք է հրատարակել իր «Խոստովանությունները», որով զարմացրեց հանդիսատեսին իր գեղեցկությամբ և արտասովոր ուժով։ Հետագայում Դե Կվինսին թմրանյութի մեջ տառապանքից թեթևացում էր փնտրում։ Դե Կվինսի խոսքով՝ ինքը բավականաչափ հաստատակամություն չի ունեցել, որպեսզի տեսնի իր կամ ուրիշի դժբախտությունը։ Դրանով նա բացատրել է թմրանյունի դիմելու անհրաժեշտությունը, որպեսզի կարողանա մոռանալ դժվարությունները։ Թմրանյութի օգտագործումը պատճառ էր, որ Դե Քվինսիի բոլոր մտահղացումներն անավարտ մնացին։
Նրա մտորումների շրջանակը շատ ընդարձակ էր, տնտեսական, փիլիսոփայական, պատմական և գրական նշանակալից հարցերից և ոչ մեկը, որոնք ժամանակին հետաքրքրում էին նրան, անմասն չմնացին։ Նրա տնտեսական տրակտատները բարձր են գնահատվել տնտեսագետների կողմից։
Հակառակ բժիշկների կանխատեսումներին, որոնք կանխագուշակում էին Դե Քվինսիի վաղաժամ մահը, նա մահացավ կյանքի յոթանասունհինգերորդ տարում։
Դե Քվինսիի ստեղծագործությանը անդրադարձել են սիմվոլիստները (Շ.Բոդլեր, Մ. Շվոբ) և սյուրռեալիստները։ Իր «Սև հումորի անթոլոգիայում» (1940) բրետոնն ընդգրկեց իր «Մարդասպանությունը որպես կերպարվեստ» ակնարկը։ Քվինսիի տեքստերից ոգեշնչված ամերիկացի լրագրող Ֆիտցհյու Լուդլոուն գրել է իր ինքնակենսագրական «Հաշիշեեդ» վեպը։
thumb|Logic of political economy, 1844
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.