(1775-1776) From Wikipedia, the free encyclopedia
Թուրք-պարսկական պատերազմ, 1775-1776 թվականներին տեղի ունեցած ռազմական գործողություն Միջագետքի տարածքում՝ սուլթանական Թուրքիայի և շահական Իրանի միջև[2]։ Թուրք-պարսկական եզակի պատերազմներից էր, որը չի մղվել Հայկական լեռնաշխարհի տարածքում։
Թուրք-պարսկական պատերազմ 1775-1776 | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Թուրք-պարսկական պատերազմներ | |||||||||||||
Իրանի շահ Քարիմ խան Զանդը և օսմանյան սուլթանի դեսպան Վեհբի Էֆենդին | |||||||||||||
| |||||||||||||
Հակառակորդներ | |||||||||||||
Շահական Պարսկաստան Արդալանի վիլայեթ |
Օսմանյան կայսրություն Մամլուքյան Իրաք | ||||||||||||
Հրամանատարներ | |||||||||||||
Քարիմ խան Զանդ Սադեղ խան Զանդ Խոսրով խան Բոզորգ |
Աբդուլ Համիդ I Սուլեյման ալ-Ջալիլի |
Պատերազմի պատճառը Պարսից ծոցում գերիշխանության հասնելն էր։ Սեֆյան տերության թուլացումից անկումից հետո Պարսկաստանում ստեղծվել էր երկիշխանություն։ Նադիր շահը հիմնել էր թյուրքալեզու Աֆշարիների դինաստիան (1736-1796), որի իշխանությունն իր մահից հետո տարածվում էր հյուսիսային նահանգների վրա (մայրաքաղաք՝ Մաշհադ)։ Դրան հակառակ՝ հարավում իշխանությունը գրավել էր քրդական Զանդերի դինաստիան (1751-1796), որի մայրաքաղաքն էր Շիրազը։ Նախկին մայրաքաղաք Սպահանում շարունակում էին ձևականորեն իշխել Սեֆյանները՝ Իսմայիլ III-ը (1752-1761) և Սոլթան Մոհամմադը (1786)։ Արևմտյան նահանգներում ձևավորվել էր Իրանից ինքնուրույն մի պետություն՝ Դուրանի կայսրությունը։ Նշվածներից առավել զորեղ էին Զանդերը, որոնք կարողացան համախմբել Իրանի տարածքների մեծ մասը և նույնիսկ հարձակվել Օսմանյան կայսրության վրա[3]։ Նրանք ցանկանում էին վերջ տալ թուրքերի գերիշխանությանը Պարսից ծոցում և վերահսկել անգլիացիների ու պորտուգալացիների կողմից կատարվող «հնդկական առևտուրը»[Ն 1]: Պատերազմին եվրոպական պետությունները չեն միջամտել՝ Ամերիկայի անկախության պատերազմի պատճառով[Ն 2]:
Պատերազմի առիթը եղել է Զանդերի դինաստիայի հիմնադիր Քարիմ խան Զանդի (1751-1779) եղբոր՝ Սադեղի կողմից Բասրայի պաշարումը[4]։ Ցանկանալով հետ նվաճել Միջագետքը՝ Իրանի շահը հենվել էր տեղացի քրդերի վրա, ինքնին լինելով քուրդ։ Փոխհամագործակցության նեցուկը եղել է Արդալանի քրդական իշխանությունը[5]։ Օսմանյան կայսրության իշխանությունը հենված էր մամլուքների վրա, որոնք այդ ժամանակ իշխել են Միջագետքում (1704-1831)։ Նրանք իրենց կառավարումը հաստատել են Մոսուլի, Բաղդադի և Բասրայի վիլայեթներում[6]։ Տարածաշրջանը թուրքերին էր անցել հերթական թուրք-պարսկական պատերազմից (1623-1639) հետո, ամրագրվել Ղասրե Շիրինի հաշտությամբ։
Պատերազմն ավարտվել է 1776 թվականին՝ Պարսկաստանի հաղթանակով[7]։ Եփրատ և Տիգրիս գետերի միախառնման տեղում գտնվող Բասրա քաղաքը, որը կարևորագույն դերակատարություն ուներ Պարսից ծոցում կատարվող առևտրի հետ, անցավ Պարսկաստանին և մնաց նրա իշխանության տակ մինչև Քարիմ խան Զանդի մահը (1779)[8]։
Նադիր շահի իշխանության տարիներին (1736-1747) ասպարեզից դուրս էին եկել Սեֆյանները, իսկ սպանությունից հետո խիստ թուլացել էր սեփական՝ Աֆշարիների դինաստիան։ Օգտվելով դրանից՝ 1751 թվականին Քարիմ խան Զանդն իրեն հռչակում է Պարսկաստանի շահ։ Նա մի քանի տարվա ընթացքում նվաճում է Լոռեսթանը, Խուզեսթանը, Ֆարսը և իր նստավայր հռչակում Շիրազ քաղաքը։ Ընդլայնելով իր տիրույթները՝ նա ձևականորեն ճանաչում է Իսմայիլ III Սեֆիի իշխանությունը։ Նվաճողական քաղաքականության հետևանքով նա հիմնականում վերականգնել է Սեֆյան տերության սահմանները։
Միևնույն ժամանակ Օսմանյան կայսրությունը ստիպված էր պաշտպանել իր տիրույթները Ռուսաստանից և եվրոպական տերություններից։ Նոր էր ավարտվել ռուս-թուրքական պատերազմը (1768-1774), որում օսմանցիները կորցրին Ղրիմը և Հյուսիսային Կովկասը, երբ իսպանական ու իտալական զորքերը արշավեցին Ալժիրի դեմ (1775)։ Մուստաֆա III-ին (1757-1774) փոխարինելու էր եկել նոր գահ բարձրացած Աբդուլ Համիդ I-ը։ Նա ստիպված էր զբաղվել պետության սահմանների ամրացմամբ, որի համար խրախուսում էր ծայրագավառների կառավարիչներին։
Քարիմ Խանը վերահսկողություն չուներ շիական սրբավայր Մաշհադում, որտեղ գտնվում էր իմամ Ռեզայի դամբարանը։ Բացի այդ, տարեցտարի ավելի վտանգավոր էր դառնում շիական մյուս սրբավայրեր՝ Քերբելա և Նաջաֆ այցելությունը, որոնք գտնվում էին օսմանահպատակ Իրաքում։ Դրան գումարվում է նաև Պարսից ծոցի համար մղվող տնտեսական մրցակցությունը։ Դեռ մեկ դար առաջ ծոցի՝ Հնդկական օվկիանոս գտնվող ճանապարհին՝ Ղեշմ կղզում, պորտուգալացիները բերդ էին կառուցել։
1775 թվականի ապրիլի 17-ին Իրանի շահի եղբայր Սադեղ խանը, 30 հազարանոց բանակով պաշարում է Պարսից ծոցի ափին գտնվող Բասրան[9]։ Նա աջակցություն է ստանում Բուշեհրի արաբներից։ Բասրայի ամրոցի հրամանատար Սուլեյման աղան դիմադրեց Սադեղ խանի զորքերին։ Շրջափակումը տևեց մեկ տարի։ Բասրացիներին օժանդակում էր նաև Օմանի սուլթանը։ Քաղաքի պաշարման լուրը Ստամբուլ էր հասել 1776 թվականի փետրվարին։ Սովի մատնվելով՝ բասրացիները 1776 թվականի ապրիլի 16-ին հանձնվեցին Սադեղ խանին։ Օսմանցիները հաշտություն խնդրեցին։ Բասրան կարճ ժամանակով անցավ Պարսկաստանին[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.