From Wikipedia, the free encyclopedia
Ժան Ուիլյամ Ֆրից Պիաժե (ֆր.՝ Jean William Fritz Piaget, օգոստոսի 9, 1896[1][2][3][…], Նևշատել, Շվեյցարիա[4] - սեպտեմբերի 16, 1980[1][2][3][…], Ժնև, Շվեյցարիա), շվեյցարացի հոգեբան, մանկավարժ-փիլիսոփա։ Մտածողության հոգեբանական և իմացաբանական հարցերի լուծման նոր ուղղության հիմնադիր։ Սովորել է Նևշատելի, Ցյուրիխի, Փարիզի համալսարաններում։ Նևշատելի (1926-1929) և Լոզանի (1937—1954) համալսարանների պրոֆեսոր։
Գիտական առաջին աշխատանքը հրատարակվել է 15 տարեկանում։ Զարգացրել է հոգեկանի մասին գենետիկական ընդհանրացված տեսությունը, մշակել է տրամաբանական և իմացաբանական, հոգեբանական և կենսաբանական հասկացությունների համակարգ։
Մեծ ավանդ ունի մանկական հոգեբանության մեջ։ Տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների համագործակցությամբ, ճանաչողության միասնական տեսություն ստեղծելու նպատակով հիմնադրել է Գենետիկական իմացաբանության միջազգային կենտրոն (Փարիզ, 1955)։ 1929 Ժնևի Ժան Ժակ Ռուսոյի ինստիտուտի տնօրեն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.