Ժաննա Էբյութերն (ֆր.՝ Jeanne Hébuterne, ապրիլի 6, 1898(1898-04-06)[1][2][3], Մո - հունվարի 26, 1920(1920-01-26)[4][2], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի նկարչուհի, առավել հայտնի է որպես՝ Ամեդեո Մոդիլիանիի կին և մոդել։

Արագ փաստեր Ժաննաֆր.՝ Jeanne Hébuterne, Ի ծնե ...
Ժաննա
ֆր.՝ Jeanne Hébuterne
Thumb
Ի ծնեԺաննա Էբյութերն
Ծնվել էապրիլի 6, 1898(1898-04-06)[1][2][3]
ԾննդավայրՄո
Վախճանվել էհունվարի 26, 1920(1920-01-26)[4][2] (21 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ԱզգությունՖրանսիացի
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԿոլարոսսիի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի և բնորդ
Թեմաներգեղանկարչություն[5]
Համատեղ ապրողԱմեդեո Մոդիլիանի
ԶավակներԺաննա Մոդիլիանի
 Jeanne Hébuterne Վիքիպահեստում
Փակել

Վաղ կյանքը

Նա ծնվել է՝ Փարիզում, Հռոմի Կաթոլիկ եկեղեցական ընտանիքում։ Նրա հայրը աշխատել է Բոն-Մարշ հանրախանութում[6]։ Նա ներկայացել է արվեստագետների հետ Մոնպարնասայում, իր եղբոր հետ ով ցանկանում էր դառնալ նկարիչ։ Ժաննան աշխատեց Ցիխուգարու Ֆուդզիտայի հետ, որպես մոդել[7]։ Սակայն նա սովորելով Կոլորոսի ակադեմիայում ցանկանում էր կերտել իր արվեստի կարիերան։ Ժաննան ծանոթանում է Ամեդեո Մոդիլիանի հետ, և քանդակագործ Խանա Օրլովայի, ովքեր հնարավորություն ունեին օգտվել ակադեմիայի կենդանի մոդելներից։ Ժաննան սկսել է իր գործը խարիզմատիկ նկարչությամբ, հետո սիրահարվում է Մոդիլիանին։ Նա շուտով տեղափոխվեց ապրելու նրա հետ, սակայն ծնողների կողմից խիստ առարկություններով[8]։

Thumb
Հեղինակ՝ Մոդիլիանի, 1918

Մոդիլիանի

Գրող Չալզ-Ալբերտ Քինգրիաի նկարագրությամբ նա մեղմ, ամաչկոտ, հանգիստ, և նուրբ անձնավորություն էր։ Ժաննա Էբյութորնը, Մոդիլիանի նկարների հիմնական թեման էր։ 1918 թվականի աշնանը զույգը տեղափոխվում է Նիս, Լազուր ափ, որտեղ Մոդիլիանի գործակալը հույս է տալիս որ նա կարող է վաճառել իր աշխատանքները, ձմռանը այնտեղ կլինեին արվեստի հարուստ ներկայացուցիչներ։ Նիսում գտնվելու ժամանակ նոյեմբերի 29-ին ծնվում է նրանց դուստրը։ Գարնանը նրանք վերադառնում են Փարիզ, որտեղ Ժաննան կրկին հղիանում է։ Այդ ժամանակ՝ թմրադեղերի և ալկոհոլի չարաշահման պատճառով Մոդիլիանին տառապում էր տուբերկուլյոզով, նրա վիճակը գնալով վատթարանում էր[9]։

Ողբերգություն

1920 թվականի հունվարի 24-ին մահանում է Ամեդեո Մոդիլիանին։ Ժաննա Էբյութերնի ընտանիքը նրան վերադարձնում է հայրական տուն, բայց Ժաննան ամբողջովին խելագարված վիճակում էր, նետվելով հինգերորդ հարկի պատուհանից նա մահանում է, սպանելով իրեն, և իր չծնված երեխային[8]։ Ժաննայի ընտանիքն աղջկա մահվան համար մեղադրում էին Մոդիլիանիին։ Իրենց աղջկան հուղարկավորում են Cimetière de Bagneux գերեզմանատանը։ Էբյութերն ընտանիքը վերջապես հանգստացավ և թույլ տվեց իրենց աղջկան տեղափոխել ամուսնու կողքին՝ Père Lachaise Cemetery գերեզմատանը։ Նրա տապանաքարին գրված է՝ «Նվիրված ուղեկից, ծայրահեղ զոհաբերություն»[8]։

Երեխան

Նրանց որբ աղջիկը՝ Ժաննա Մոդիլիանին (1918-1984), որդեգրվել է իր հորաքրոջ կողմից Իտալիայում։ Նա մեծանում էր չիմանալով ոչինչ իր ծնողների մասին, իսկ երբ արդեն չափահաս էր՝ սկսեց հետաքրքրվել ծնողներով[9]։ 1958 թվականին նա կենսագրական գիրք է գրում հոր մասին անգլերեն լեզվով, որը հրապարակվեց ԱՄՆ-ում, «Մոդիլիանի, մարդ և առասպել» անվանմամբ։ ISBN 1-199-15698-1

Աշխատանքները

Արագ փաստեր
Փակել

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.