գրող From Wikipedia, the free encyclopedia
Ժյուլիեն Գրին (ֆր.՝ Julien Green), ի ծնե անունը՝ Ջուլիան Հարթրիջ Գրին (անգլ.՝ Julian Hartridge Green, 6 սեպտեմբերի, 1900, Փարիզ – 30 օգոստոսի, 1998, Փարիզ), ամերիկյան ծագմամբ ֆրանսիացի գրող։
Ժյուլիեն Գրին ֆր.՝ Julien Green | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Julian Hartridge Green |
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1900[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Վախճանվել է | օգոստոսի 13, 1998[1][2][3][…] (97 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Գրական անուն | David Irland և Théophile Delaporte[4] |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ֆրանսերեն և անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Վիրջինիայի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | The Distant Lands?, To Leave Before Dawn?, Mont-Cinère?, Leviathan? և Adrienne Mesurat? |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա[5], Բելգիայի ֆրանսերեն լեզվի և գրականության թագավորական ակադեմիա[6], Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
Julien Green Վիքիպահեստում |
Ջուլիան Հարթրիջ Գրինը ծնվել է 1900 թվականի սեպտեմբերի 6-ին Փարիզում, բողոքական ամերիկացիների ընտանիքում. եղել է ընտանիքի ութ երեխաներից ամենակրտսերը։ Մեծացել է Փարիզում։ 1916 թվականին՝ ծայրահեղ աստվածավախ մոր մահվանից երկու տարի հետո, հոր և քույրերի հետ սկսել է դավանել կաթոլիկություն[7]։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին. զորացրվել է 1919 թվականին։ 1919-1922 թվականներին սովորել է Վիրջինիայի համալսարանում։ Վերադառնալով Ֆրանսիա՝ զբաղվել է գրականությամբ. նրա գրական դեբյուտը կայացել է 1924 թվականին «Պամֆլետ Ֆրանսիայի կաթոլիկների դեմ» ստեղծագործությամբ։
1940 թվականին Ֆրանսիայի պարտությունից հետո, տեղափոխվել է ԱՄՆ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Ամերիկայի ռազմական տեղեկատվության բյուրոյում, ելույթ է ունեցել «Ամերիկայի ձայնով», որտեղ նրա հետ միասին աշխատել են ֆրանսիացի գրող Անդրե Բրետոնն ու ամերիկացի դերասան Յուլ Բրինները։ Անգլերենով գրել է «Հուշեր երջանիկ օրերի մասին» (անգլ.՝ Memories of Happy Days, 1942): Հետագայում անգլերեն է թարգմանել իր մի քանի ֆրանսերեն գրքեր (նաև իր քրոջ՝ գրող Էնն Գրինի (1891-1979) օգնությամբ։ Պատերազմից հետո վերադարձել է Ֆրանսիա։
Իր կյանքի մեծ մասն անցկացնելով Ֆրանսիայում և ստեղծագործելով հիմնականում ֆրանսերեն՝ Ժյուլիեն Գրինը երբեք չի ունեցել Ֆրանսիայի քաղաքացիություն. 1972 թվականին Ժորժ Պոմպիդուն Գրինին առաջարկել է հպատակագրվել, սակայն վերջինս մերժել է։
Ժյուլիեն Գրինի որդեգիրն է եղել գրող Էրիկ Ժուրդենը։
Ժյուլիեն Գրինը մահացել է 1998 թվականի օգոստոսի 30-ին Փարիզում։ Իր ցանկության համաձայն՝ թաղվել է Ավստրիայի Կլագենֆուրտ քաղաքի Սուրբ Էգիդ եկեղեցում[8][9]։
Ժյուլիեն Գրինը հեղինակել է նովելներ, դրամաներ ու վեպեր, որոնցից մի քանիսն արժանացել են քննադատների ու հասարակության դրական գնահատականին («Ադրիենա Մեզյուրա», 1927, «Երկրում ճանապարհորդողը», 1927, «Լևիաֆան», 1929, «Բեկորներ», 1932 և այլն)։ Առավել հայտնի է իր բազմահատոր օրագրով, որ վարել է իր ողջ կյանքի ընթացքում (1928-1998, 18 հատոր)։ Գրողի նոր գրքերին արձագանքել են Վալտեր Բենյամինը, Հերման Հեսսեն, Խորխե Լուիս Բորխեսը։ Նրա «Օրագիրը» բարձր է գնահատել Էմիլ Սիորանը։ Գրինի «Եթե ես լինեի ձեր տեղը» (1947) վեպի սուր հոգեբանական վերլուծությունը գրավել է Մելանի Քլայնի ուշադրությունը։
Ժյուլիեն Գրինի մի քանի ստեղծագործություններ էկրանավորվել են։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.