Իբլիս
Չար ոգի իսլամում / From Wikipedia, the free encyclopedia
Իբլիս (արաբ․՝ إبليس), իսլամում ջինի անվանում, ով, ի շնորհիվ իր նպատակասլացության, հասավ նրան, որ մերձեցավ Աստծուն և դասվեց հրեշտակների շարքը։ Սակայն իր հպարտության և գոռոզության համար վտարվեց երկնքից։ Իր վտարումից հետո, Իբլիսը դարձել է մարդկանց թշնամին, ով շեղում էր հավատացյալներին ճիշտ ճանապարհից։
Իբլիսն ունի բազմաթիվ այլ անվանումներ։ Նրան նաև անվանում են աշ-Շայթան (الشيطان, որպես բոլոր չարքերի (շայթանների) պարագլուխ), Ադուվ Ալլահ (عدو الله — «Ալլահի թշնամի») կամ էլ ուղղակի ալ Ադուվ (العدو — «թշնամի)»[1]։ Նրանից պաշտպանվելու համար մուսուլմանները հաճախ կարդում են Իսթիազա աղոթքը․ «Ա’ուզզու բի-լ-Լյահի մինաշ- Շայթանի ռ-ռաջիմ» («Վազում են Ալլահի մոտ [օգնության համար] ընդդեմ Շայթանի, ում հարվածում են քարերով») կամ էլ Ղուրանի վերջին սուրաները (օրինակ, Ալ Ֆալաք, Ան նաս)[2]։ Իբլիսի հիմնական մակդիրներից մեկը ար ռաջիմն է (الرجيم՝ «քարերով հարվածված (մեղսագործ կամ ուրացող)»), որն առաջացել է Ալ հիջր սուրայի 34-րդ հայաթից[3]։