Իլիր Մետա
From Wikipedia, the free encyclopedia
Իլիր Մետա (մարտի 24, 1969(1969-03-24)[1], Չորովոդա, Սկրապարի շրջան, Բերատի գավառ, Ալբանիա), ալբանացի քաղաքական գործիչ , ով Ալբանիայի նախագահն է 2017 թվականի հուլիսի 24-ից[2]։ Նախկինում նա եղել է վարչապետի պաշտոնում 1999-2002 թվականներին։ 30 տարեկան հասակում նա Ալբանիայի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետն է եղել։ Մետան նաև 2002 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է որպես արտգործնախարար և կրկին՝ 2009-2010 թվականներին։ Նա եղել Ալբանիայի խորհրդարանի խոսնակ 2013-2017 թվականներին[3]։ Մետան նաև զբաղեցրել է փոխվարչապետի և էկոնոմիկայի, առևտրի և էներգետիկայի նախարարի պաշտոնները։ Դրանից առաջ նա զբաղեցրել է Եվրոպական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նախագահությունը։ 2004 թվականին «Մետա» հիմնադրումը ստեղծեց «Սոցիալիստական շարժում հանուն ինտեգրման» (LSI):
Իլիր Մետա ալբ․՝ Ilir Meta | ||
Իլիր Մետան 2014 թվականի ապրիլին | ||
| ||
---|---|---|
2017 թվականի հուլիսի 14 | ||
Վարչապետ | Էդի Ռամա | |
Նախորդող | Բույար Նիշանի | |
| ||
1999 թվականի հոկտեմբերի 29 - 2002 թվականի հունվարի 29 | ||
Նախագահ | Ռեջեփ Մեյդան | |
Նախորդող | Պանդելի Մայկո | |
Հաջորդող | Պանդելի Մայկո | |
| ||
2013 թվականի սեպտեմբերի 10 - 2017 թվականի հուլիսի 24 | ||
Նախորդող | Ժոզեֆինա Տոպալի | |
Հաջորդող | Վալենտինա Լեսկայ (պաշտոնակատար) | |
Կուսակցություն՝ | Ալբանիայի սոցիալիստական կուսակցություն (1990-2004) Սոցիալիստական շարժում հանուն ինտեգրման (2004-2017) Անկուսակցական (2017) | |
Կրթություն՝ | Տիրանայի համալսարան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ | |
Ծննդյան օր | 1969 թվականի մարտի 24 | |
Ծննդավայր | Չորովոդա, Ալբանիա | |
Քաղաքացիություն | Ալբանիա | |
Ամուսին | Մոնիկա Կրիմադի | |
Զավակներ | Բորա Էրա Բեսար | |
Ինքնագիր | ||
2017 թվականի ապրիլի 28-ին նա ընտրվել է Ալբանիայի նախագահ՝ ստանալով խորհրդարանի 140 անդամներից 87 ձայները[4]։