Իմ հարևանը գեղեցիկ տղա է
From Wikipedia, the free encyclopedia
Իմ հարևանը գեղեցիկ տղա է (հանգըլ՝ 이웃집 꽃미남, կորեերենի նոր ռոմանականացում՝ Yiutjib Ggotminam, երբեմն անվանում են Իմ գեղեցիկ տղաները)՝ 2013 թվականին դուրս եկած հարավկորեական սիրային կատակերգական հեռուստասերիալ է, որը նկարահանվել է Յու Հյուն Սուկի «Ես նայում եմ նրան ամեն օր» (Հանգըլ։ 나는 매일 그를 훔쳐본다) մանգայի հիման վրա[1][2]։ Դորամայի հերոսուհին՝ Պարկ Շին Հյեն է, միայնակ աղջիկ, որը ընդհանրապես դուրս չի գալիս սենյակից, բայց նա պատուհանից նայում է իր դիմացի հարևանին։ Սակայն այդ տղայի եղբոր հայտնվելուց հետո ամեն ինչ փոխվում է[3][4][5][6][7][8]։
Իմ հարևանը գեղեցիկ տղա է 이웃집 꽃미남 | |
---|---|
![]() | |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ |
Երկիր | ![]() |
Լեզու | կորեերեն |
Ռեժիսոր | Ջունգ Ջունգ Հվա |
Գլխավոր դերերում | Փակ Շին Հյե |
Սցենարիստ | Կիմ Ըն Ջունգ, Յու Հյուն Սուկ |
Պատմվածքի վայր | Սեուլ |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 16 |
Էկրաններին է | հունվարի 7, 2013-ից փետրվարի 25, 2013-ը |
Հեռուստաալիք | TvN (Հարավային Կորեա) |
Դիստրիբյուտոր | TvN (Հարավային Կորեա) |
Նախորդ | Reply 1997? |
Հաջորդ | Nine? |
Պաշտոնական կայքէջ |
![]() |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Սերիաները հեռարձակվել են tvN-ի եթերով, 2013 թվականի հունվարի 7-ից մինչև փետրվարի 26-ը, երկուշաբթի և երեքշաբի օրերին ժամը 23։00-ին, 16 սերիայով։ Ռեժիսորն է Ջունգ Ջունգ Հվան (ով նախկինում նկարահանել է նաև «Գեղեցիկ տղան ռամյոնի խանութից»), իսկ սցենարի հեղինակն է Կիմ Ըն Ջունգը (Գաբի, Հվանգ Ջին Յի)։ Սա արդեն tvN-ի թվով երրորդ ֆիլմն է «գեղեցիկ տղաներ»-ի վերաբերյալ[9]։