Իմունային անբավարարություն
From Wikipedia, the free encyclopedia
Իմունային անբավարարությունը, վիճակ է, երբ իմունային համակարգի կարողությունը՝ պայքարելու վարակիչ հիվանդությունների և քաղցկեղի դեմ, թուլացած է կամ բացակայում է։ Դեպքերի մեծ մասը ձեռք է բերվում («երկրորդային») արտաքին գործոնների պատճառով, որոնք ազդում են հիվանդի իմունային համակարգի վրա։ Այս արտաքին գործոնների օրինակները ներառում են ՄԻԱՎ-ը և շրջակա միջավայրի գործոնները, ինչպիսիք են սնունդը[1]։ Իմունային անբավարարությունը կարող է պայմանավորված լինել նաև գենետիկական հիվանդություններով /արատներով, ինչպիսին է ծանր համակցված իմունային անբավարարությունը։
Իմունային անբավարարություն | |
---|---|
Բժշկական մասնագիտություն | Իմունոլոգիա |
ՀՄԴ-9 | 281.2 |
ՀՄԴ-10 | D84.9 |
Immunodeficiencies Վիքիպահեստում |
Կլինիկական պայմաններում որոշ դեղամիջոցների, օրինակ՝ ստերոիդների կողմից իմունասուպրեսիան կարող է լինել, կա՛մ կոմնակի անցանկալի ազդեցություն, կա՛մ բուժման նպատակ։ Նման օգտագործման օրինակներ են օրգանների փոխպատվաստման վիրաբուժության մեջ՝ որպես հակամերժման միջոց, և գերակտիվ իմունային համակարգով հիվանդների մոտ, ինչպես աուտոիմուն հիվանդությունների դեպքում։ Որոշ մարդիկ ծնվում են իմունային համակարգի արատներով կամ առաջնային իմունային անբավարարությամբ[2]։
Իմունային անբավարարություն ունեցող անհատը կարող է հատկապես խոցելի լինել օպորտունիսական վարակների նկատմամբ, ի լրումն նորմալ վարակների, որոնք կարող են ազդել ցանկացածի վրա[3]։ Այն նաև նվազեցնում է քաղցկեղի իմունային հսկողությունը, որի ժամանակ իմունային համակարգը տարբերակում է մարմնի բջիջները և սպանում նեոպլաստիկ բջիջները։ Նրանք նաև ավելի քիչ դիմադրողունակ են վարակիչ հիվանդությունների նկատմամբ՝ պատվաստանյութերի կողմից տրամադրվող պաշտպանության նվազեցման պատճառով[4][5]։