From Wikipedia, the free encyclopedia
Ինգրիդա Շիմոնիտե (լիտ.՝ Ingrida Šimonytė, նոյեմբերի 15, 1974[3], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի կին պետական, քաղաքական գործիչ, 2020 թվականի նոյեմբերի 24-ից երկրի վարչապետն է[5]։ 2009-2012 թվականներին եղել է Լիտվայի ֆինանսների նախարարը, իսկ 2019 թվականի Լիտվայի նախագահական ընտրություններին՝ Պահպանողական կուսակցությունը ներկայացնող թեկնածու։
Ինգրիդա Շիմոնիտե | |
Կուսակցություն՝ | Հայրենիք Միություն - Լիտվայի քրիստոնյա դեմոկրատներ[1] |
---|---|
Կրթություն՝ | Vilnius Žirmūnai Gymnasium? (1992) և Վիլնյուսի համալսարան (1998)[2] |
Գիտական աստիճան՝ | Master of Economics? (1998) |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս |
Ծննդյան օր | նոյեմբերի 15, 1974[3] (49 տարեկան) |
Ծննդավայր | Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Լիտվա |
Կայք՝ | ingridasimonyte.lt |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ինգրիդա Շիմոնիտեն ծնվել է 1974 թվականի նոյեմբերի 15-ին Վիլնյուսում։ Ավարտել է Վիլնյուսի համալսարանը՝ տնտեսագիտական ֆակուլտետի բիզնես կառավարման ոլորտում ստանալով բակալավրի աստիճան։ Բիզնես կառավարման մագիստրոսի աստիճան ստացել է Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոցում։
1997-2001 թվականներին աշխատել է Լիտվայի ֆինանսների նախարարության հարկային բաժնում։ 2004-2009 թվականներին ֆինանսների նախարարության քարտուղարն էր։ 2013 թվականին նշանակվել է Լիտվայի բանկի վարչության նախագահի տեղակալ։ Աշխատանքային պարտականությունների կատարմանը զուգահեռ տնտեսագիտություն է դասավանդել Միջազգային հարաբերությունների և քաղաքական գիտությունների ինստիտուտում, ինչպես նաև պետական ֆինանսներ՝ ISM մենեջմենթի և էկոնոմիկայի համալսարանում։ Հրաժարական է տվել 2016 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Վիլնյուսում Անտակալնիսի ընտրատարածքից Սեյմի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ։
2018 թվականի նոյեմբերի 4-ին 78.71 % արդյունքով հաղթել է փրայմերիզում (բաց նախնական ընտրություն) որպես 2019 թվականի Լիտվայի նախագահական ընտրություններում Հայրենիքի միություն-Լիտվայի քրիստոնյա դեմոկրատների թեկնածու՝ առաջ անցնելով իր մրցակցից՝ դիվանագետ Վիգաուդաս Ուշացկասից։
Համաձայն 2018 թվականի նոյեմբերի 9-26-ը Baltijos tyrimai ընկերության անցկացրած հարցման՝ Շիմոնիտեի նախագահական վարկանիշը կազմում է 18,7 % և ունի աճման միտում։ Սակայն նա դեռ երկրորդ տեղում է՝ հետ մնալով 23,2 % արդյունք ունեցող Գիտանաս Նաուսեդայից[6]։
2020 թվականի հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո Հայրենիքի միություն-Լիտվայի քրիստոնյա դեմոկրատներ կուսակցությունը, որի ցուցակը գլխավորել է Շիմոնիտեն, 2020 թվականի նոյեմբերի 25-ին Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան իր դեկրետով (նույն օրը ուժի մեջ մտնող) Ինգրիդա Շիմոնիտեին նշանակել է վարչապետ[7]։
Ամուսնացած չէ, երեխաներ չունի։ Բացի լիտվերենից ազատ տիրապետում է անգլերենին, ռուսերենին և լեհերենին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.